Շաբաթ, 21.09.2024, 09:41
 
 
Սկիզբ » 2010 » Մարտ » 3 » ԻԳՈՒԱԻՆԸ «ՄԱՆՉԵՍՏԵՐ ՍԻԹԻԻ» ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԻԳՈՒԱԻՆԸ «ՄԱՆՉԵՍՏԵՐ ՍԻԹԻԻ» ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ 20:15
 Արգենտինայի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» հարձակվող Գոնսալո Իգուաինի լավ խաղը ստիպել է եվրոպական շատ գրանդների ուրադրությունը բևեռել իր վրա:
 
«Ման. Սիթին» առաջին ակումբն է, որը արդեն ցանկություն է հայտնել ձեռք բերել արգենտինացուն: Անգլիական ԶԼՄ-ը այսօր վստահաբար գրում էին, որ «Ման. Սիթիի» ղեկավարությունը ամեն ինչ անելու է, որպեսզի համոզի Պերեսին վաճառել Պիպիտային: 22 տարեկան հասակում Իգուաինը հիանալի խաղ է ցուցադրում և կարելի է ասել դարձել է Պերեսի կողմից մշակվող երկրորդ գալակտիկոսի հիմնադիրներից մեկը: Թվում էր, թե Կակայի, Ռոնալդուի և Բենզեմայի նման խաղացողներ ձեռք բերելուց հետո «Ռեալի» ղեկավարությունը կհրաժարվի Իգուաինի ծառայություններից, բայց երիտասարդ արգենտինացին մրցաշրջանի սկզբից սկսեց ցուցադրել հիանալի գոլառատ ֆուտբոլ և իր խաղով ստիպեց ակումբի ղեկավարների և մարզչական շտաբին իր հետ հաշվի նստել: Իգուաինը մինչև 2013 թվականը պայմանագիր ունի «Ռեալի» հետ և ամենայն հավանականությամբ արգենտինացին մոտակա ժամանակահատվածում կերկարաձգի ներկայիս պայմանագիրը:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.as.com
Հղումը կայքին պարտադիր
Прикрепления: Կատեգորիա: ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ | Դիտել են: 752 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 1
1 ERO001  
0
Չեմ կարծում,որ Հիգուն կգնա Ռեալից

Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |