Սկիզբ » 2010 » Փետրվար » 20 » Ժ. Մ. ԱՈՒԼԱՍ / «ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԿՀԱՂԹԵՆՔ ՄԱԴՐԻԴԻՆ» Ժ. Մ. ԱՈՒԼԱՍ / «ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԿՀԱՂԹԵՆՔ ՄԱԴՐԻԴԻՆ» 13:30
«Ես հույս ունեմ և հավատում եմ, որ իմ թիմը ի զորու կլինի հաղթահարել «Ռեալի» պատնեշը: Ես հույս ունեմ, որ մենք կշարունակնեք մնալ «Ռեալի» համար անանցանելի պատնեշ»,- ասել է «Լիոնի» նախագահ Ժան Միշել Աուլասը:
Չնայած նրան, որ իր թիմը կարողացավ հաղթել «Ռեալին» առաջին խաղում, «Լինոի» նախագահը շարունակում է զգուշանալ «Ռեալից», իսկ ավելի կոնկրետ` Բենզեմայից:
«Ես հույս ունեմ, որ մենք կանցնենք հաջորդ փուլ, բայց, եթե հանկարծ այնպես պատահի, որ մենք պարտվենք, ապա ես կցանականմ, որ այդ հաղթանակը «Ռեալին» պարգևի Բենզեման: Այդ դեպքում ես գոնե վստահ կլինեմ, որ նա հարմարվել է «Ռեալին»: Բացի դրանից Աուլասը նշել է, որ մյուս կողմից իրենց նաև օգուտ կբերի, իհարկե,ֆինանսկան կոմից, «Ռեալի» հաջող ելույթները, քանի որ ըստ պայմանագրի ինչքան հեռու գնա «Ռեալը» բենզեմայի հետ միասին, այնքան գումար կստանա «Լիոնը» «Ռեալից»: Աուլասը բացի Բենզեմայից նաև զգուշանում է Ռոնալդուից:
«Ռոնալդուն «Ժերլանում» ցույց չտվեց իր ամբողջ ուժը և ես վստահ եմ, որ նա քիչ տհաճություններ չի պատճառի մեզ պատասխան խաղի ժամանակ»;
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.as.com
Հղումը կայքին պարտադիր է: