Շաբաթ, 21.09.2024, 09:36
 
 
Սկիզբ » 2010 » Մարտ » 9 » ԿԱԿԱ. «ԼԻՈՆԸ» ՀԶՈՐ ՄՐՑԱԿԻՑ Է» ԿԱԿԱ. «ԼԻՈՆԸ» ՀԶՈՐ ՄՐՑԱԿԻՑ Է» 12:03
 
UEFA.com-ին տված հարցազրույցում «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Կական ասել է, որ հիանալի կլիներ Չեմպիոնների Լիգան հաղթել սեփական ստադիոնում, սեփական երկրպագուների առջև: Բրազիլացին նաև խոսել է վաղը կայանալիք հանդիպման մասին և ասել է, որ «Լիոնը» մեծագույն ակումբ է:
 
Կական և նրա թիմակիցները քաջ գիտակցում են, որ իրենց շատ լուրջ դիմադրություն է սպասվում «Լիոնի» կողմից: «Լիոնը» առաջին խաղում ապացուցել է, որ չի վախենում «Ռեալից» և պատրաստ է պայքարել հաջորդ փուլի ուղեգրի համար և այս կապակցությամբ Կական ասել է. «Այն փաստը, որ ՉԼ-ի եզրափակիչը կայանալու է «Բեռնաբեուում», մեզ ավելի է մոտիվացնում, բայց չի պարտավորեցնում», ասել է Կական UEFA.com-ին տված հարցազրույցում:
 
«Եթե մենք այդ փաստը դիտարկենք, որպես պարտավորություն, ապա մենք մեզ ինքներս կքցենք թակարդը: Ամեն ինչ այդ ժամանակ կդժվարացնենք մեզ համար: Մյուս կողմից հիանալի կլիներ չեմպիոնական գավաթը բարձրացնել սեփական երկրպագուների առջև, սեփական ստադինում: Շատ քիչ թիմեր են նման հնարավորություններ ստանում և մենք պետք է օգտվենք այս նվերից: Ես արդեն մեկ անգամ հաղթել եմ և մեկ անգամ էլ պարտվել եմ այս մրցաշարում և գիտեմ, թե ինչ է նշանակում չդառնալ չեմպիոն ընդամենը մեկ հանդիպում պարտվելով; Սա, պարզապես, ապացուցում է այն, որ շատ դժվար է հաղթել Չեմպիոննների Լիգայում: Այստեղ թիմերը քառապատկված եռանդով են խաղում»:
 
Կական նաև վստահ է, որ «Լիոնի» ներկայիս վիճակը ներքին առաջնությունում ոչ մի բան չի նշանակում, քանի որ, երբ խոսքը վերաբերում է Չեմպիոնների Լիգային, ապա բոլոր թիմերը կենտրոնանում են կայանալիք երկու կամ մեկ հանդիպումների վրա և այստեղ էլ «Լիոնը» բացառություն չէ.
 
«Մենք պատրաստվում ենք պայքարել հզոր ակումբի հետ հաջորդ փուլի ուղեգրի համար և պետք է անենք անհնարինը, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի»,-ավարտել է Կական:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է:
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 837 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 4.0/1 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |