Սկիզբ » 2010 » Փետրվար » 28 » ԿԱԿԱ-ՌՈՆԱԼԴՈՒ ԴՈՒԵՏԸ ԴԵՌ ՇԱՏ ԹԻՄԵՐԻ Է «ՆՎԱՍՏԱՑՆԵԼՈՒ» ԿԱԿԱ-ՌՈՆԱԼԴՈՒ ԴՈՒԵՏԸ ԴԵՌ ՇԱՏ ԹԻՄԵՐԻ Է «ՆՎԱՍՏԱՑՆԵԼՈՒ» 19:25
«Տեներիֆեի» հետ խաղի ժամանակ Ռոնալդուն և Կական հիանալի էին համագործակցում միմյանց հետ: Այս հարձակվողա-կիսապաշտպանական դուետը կարելի է ասել, պարզապես, տերորի ենթարկեց «Տեներիֆեի» պաշտպանությունը: Նրանք 29 անգամ համագործակցեցին միմյանց հետ մրցակցի տուգանային հրապարակում և նրա մատույցներում:
Կական և Ռոնալդուն գնալով սկսում են ավելի լավ հասկանալ միմյանց խաղադաշտում և դա են վկայում երկուսի ջանքերով արարվող գոլերը: «Խերեսի» հետ հանդիպման ժամանակ Ռոնալդուն երկու գոլ խփեց Կակաի փոխանցումից հետո: Անցյալ տուրում Կական գոլի հեղինակ դարձավ Ռոնալդուի փոխանցումից հետո:
Եվ ահա «Տեներիֆեի» հետ խաղի ժամանակ արդեն նկատվում էր, որ երկու ֆուտբոլիստներն են սկսել են լավ հասկանալ միմյանց: Այս անգամ ոչ թե մեկ դրվագով էր այդ համագործակցությունը արտահայտվում, այլ ամբողջ խաղի ընթացքում պորտուգալացին և բրազիլացին միմյանց փոխանցումներ էին կատարում և նույնիսկ մեկ գրոհի ժամանակ միմյանց հետ պատ խաղալուց հետո վերջին պահին Ռոնալդուն չկարողացավ ճշգրիտ փոխանցում կատարել, այլապես այդ գորհը կարող էր ավարտվել շատ գեղեցիկ գոլով: Այսքանից հետո վստահաբար կարող ենք ասել, որ գնալով Կական վերագտնում է իրեն և իև խաղը: Իսկ ինչ վերաբերվում է Ռոնալդուին, ապա ասենք, որ նրան միայն մնում է պահպանել ներկայիս մարզավիճակը:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Marca.com
Հղումը կայքին պարտադիր է: