«Ես հիշում եմ գրեթե բոլոր խաղերը «Ռեալում»: Իմ առաջին խաղից հետո անցել են տարիներ. ես նույնիսկ մեծացել եմ և մի փոքր էլ գիրացել։ Այն ժամանակ 77 կիլոգրամ էի, հիմա՝ 86։
Եթե խոսեմ իմ խաղընկերների մասին, ապա ամենազորեղ հարվածը Ռոբերտո Կառլոսինն է։ Իսկ ընդհանրապես, ամենաուժեղ հարվածին տիրապետում է Ադրիանոն, ով խաղում էր «Ինտերում»: Ի դեպ, Կրիշտիանու Ռոնալդուն էլ է շատուժեղ հարվածների տիրապետում։
Մեր նպատակն է՝ «Բարսելոնայի» հետ հանդիպմանը մոտենալ հավասար քանակությամբ միավորներով, որքան կունենա կատալոնյան ակումբը։ Հաջորդ շաբաթ մենք ցանկանում ենք լավ արդյունք ցուցադրել «Լիոնի» հետ Չեմպիոնների Լիգայի խաղում։ Իմ խաղընկերներից շատերը ցանկանում են խաղալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում», - մեջբերում է դարպասապահի խոսքերը AS-ը։
Թարգմանեց: Վովա Խաչատրյանը
Աղբյուրը:www.As.com
Հղումը կայքին պարտադիր է: