Ուրբաթ, 22.11.2024, 19:07
 
 
Սկիզբ » 2010 » Փետրվար » 4 » Կասիլյասը նշեց 10 լավագույններին Կասիլյասը նշեց 10 լավագույններին 12:39
Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյասը՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անվանել է իր կարծիքով ֆուտբոլի պատմության ընթացքում 10 լավագույն դարպասապահների անունները։
Պետեր Շմեյխել
Այս ցուցակում դարպասապահների անունները դասավորված չեմ վարպետության նվազման կարգով, բայց եթե ես ընտրեի լավագույնին այս 10 լավագույններին մեջ, ապա ընտրությունս կընկներ հենց Շմեյխելի վրա։ Առաջին անգամ նրա խաղը տեսել եմ հեռուստացույցով, երբ երեխա էի։ Այն ժամանակ մտածեցի. «Այս տղան անհաղթելի է»:
Ես 11 տարեկան էի, երբ Շմեյխելը պաշտպանում է Դանիայի հավաքականի պատիվը Եվրո-1992-ի ժամանակ։ Նա ուղղակի հոյակապ խաղաց ու անհարթելի տպավորություն թողեց ինձ վրա։ Դրանից հետո հասկացա, որ ցանկանում եմ նմանվել նրան։ Նա ուղղակի դարձավ իմ կուռքը։
Ջիանլուիջի Բուֆոն
Չգիտեմ, երբ սկսեցի ուշադրություն դարձնել Բուֆոնի ուժեղ կողմերի առկայության վրա։ Իրականում, դրանց թիվը շատ են։ Նրա խաղում անհնարին է սխալներ գտնել։ Դարպասապահների համար շատ կարևոր է սառնասիրտ գործել, նույնիսկ երբ նրանք ճնշման տակ են գործում։
Խաղացողները իրենց շատ ավելի հանգիստ են զգում, երբ Բուֆոնն է խաղադաշտ դուրս գալիս։
Օլիվեր Կան
Կան Թագավոր, կամ Տիտան, ինչպես նրան անվանում են երկրպագուները։ Այս տիտղոսները խոսուն փաստեր են։ Բնավորությամբ նա տարբերվում է ինձնից ու, անկեղծ ասած, բավական էքսցենտրիկ դարպասապահ էր։ Փաստն այն է, որ, անկասկած, դա միայն օգնում էր նրան։ Միշտ նշել եմ, որ հոգեբանական տրամադրվածությունը շատ ավելի կարևոր է ֆիզիկականից։ Ինձ համար կարևորագույն գործոնները ստաբիլությունն ու հանգստությունը։ Կանը չուներ ոչ մեկը ու ոչ էլ մյուսը, սակայն իր կարիերայի ընթացքում նա բոլորից շատ տիտղոսներ է նվաճել։
Զեպպ Մայեր
Նա իր ժամանակի Օլիվեր Կահն էր։ Մայերը հսկայական դեր էր խաղում գերմանական ֆուտբոլում՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Նրա խաղը տեսել եմ տեսաձայնագրությամբ։ Նման տպավորիչ չափսերով մարդու համար նա բավական շարժունակ էր, իսկ շնորհիվ իր ճկունության ստացել էր Կատու մականունը։ Նա մի ամբողջ սերունդ էր մարմնավորում։ Ես շատ եմ լսել նրա մասին հորս հասակակիցներից, ովքեր պնդում էին, որ Մայերը խաղում եր բարձր մակարդակի վրա յուրաքանչյուր խաղում ու երբեք սխալներ չէր թույլ տալիս։ Անկասակած, այս բաղկացուցիչը շատ կարևոր է դարպասապահի համար, քանի որ վստահությունը փոխանցվում է նաև թիմակիցներին։
Խոսե Լուիս Չիլավերտ
Պարագվայի հավաքականի առաջին համարը իրոք որ ունիկալ անձնավորություն էր։ Նա հոյակապ էր իրացնում տուգանային հարվածները, իսկ ընդհանուր առմամբ իր կարիերայի ընթացքում 60 գոլի հեղինակ է դարձել։ Ցավոք, շատերը հիշում են նրա այս տպավորիչ վիճակագրությունը, բայց չէ՞ որ նա նաև շատ լավ դարպասապահ էր։ 90-ականներին նա երեք անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահ։ Հիշում եմ, ինչպես էի խաղում նրա դեմ 2002-ին։ Այն ժամանակ Իսպանիայի հավաքականը հաղթեց 3։1 հաշվով։ Դրվագներից մեկում նա վարպետորեն չեզոքացրեց Ռաուլի հարվածը։ Իսկ մեկ անգամ էլ սպառնաց իմ դարպասին տուգանային հարվածից։ Բարեբախտաբար, ես իմ բարձրության վրա էի։
Դինո Ձոֆֆ
Կահն ու Մայերը վառ արտահայտված առաջատարներ էին. Նրա խաղի մեջ նկատվում էր կրակ ու կիրք։ Ձոֆֆը նրանց նման չէր։ Նա վստահության իսկական աղբյուր էր։ Նա ֆանտաստիկ ռեակցիա ուներ։ Ինձ համար միշտ հաճելի էր հետևել նրա խաղին տեսաձայնագրություններով, քանի որ նա անսխալ էր ընտրում դիրքը։ Իհարկե, ես նախանձում եմ խաղացողին, ով 40 տարեկան հասակում, այն էլ ավագի թևակապով, հռչակվեց Աշխարհի չեմպիոն։
Խոսե Անխել Իրիբար։
Նա իսպանական ֆուտբոլի լավագույն դարպասապահներից մեկն է։ Նա հոյակապ ֆիզիկական տվյալներ ուներ։ Նա 1964-ին Իսպանիայի հավաքականի կազմում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Լուիս Արկոնադա
Արկոնադայի մականունը ութոտնուկ էր։ Սա խոսուն փաստ է։ Վառ անհատականություն է, շատ խիզախ դարպասապահ։ 80-ականներին ես երեխա էի, երբ Արկոնադան հավաքականի հիմնական դարպասապահն է։ Շատերն են ասում, որ մեր խաղաոճերը նման են իրար։ Ցավոք, Արկոնադան երբեք չի հաղթել Եվրոպայի առաջնությունում։ Նրան հաճախակի հիշում են Եվրո-84-ի եզրափակիչում ֆրանսիացիներից բաց թողած գոլի համար։ Նա հոյակապ էր գործում ամբողջ մրցաշարի ընթացքում, ինչը օգնեց Իսպանիայի ընտրանուն հասնել եզրափակիչ։ Այս դրվագը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան դաժան կարող է դարպասապահի հանդեպ լինել ճակատագիրը։ Մարդիկ հիշում են սխալների մասին՝ մոռանալով բոլոր սխրանքները։
Ռիկարդո Սամորա
Այս դարպասապահը փայլում էր 20-ականներին, այդ իսկ պատճառով ես երբեք չեմ տեսել նրա խաղը. միայն անգույն ֆիլմերում։ Ասում են, նա մեծ դարպասապահ էր, ով հոյակապ սեյվեր էր անում։ Կա լեգենդ, որ Անգլիայի ընտրանու դեմ նա խաղում էր կոտրված կրծքավանդակով։ Նա միշտ տեսանելի էր խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս։ Պաշտպանել է ինչպես «Ռեալի», այնպես էլ «Բարսայի» պատիվը։ Երկու ակումբի երկրպագուներն էլ նրան լեգենդար անձնավորություն են համարում։
Լև Յաշին
Վերջում պարտավոր եմ հիշատակել մի դարպասապահի, ում խաղը երբեք տրիբունաներից չեմ դիտել։ Անկասկած, նա լավագույններից լավագույնն է ֆուտբոլի պատմության ընթացքում։ Ես նրա մասնակցությամբ շատ խաղեր եմ տեսել, հիացել նրա ակրոբատիկ ցատկերով։ Գիտեմ, որ դարպասապահի իր վարպետությունը նա բարելավում էր հոկեյի թիմում։ Նա միակ դարպասապահն է, ով «Ոսկե գնդակ» է ստացել ։ Յաշինին Սև Սարդ էին անվանում։ Մրցակիցները նրանից միշտ վախեցել են։
 
Թարգմանեց: Վովա Խաչատրյանը
Աղբյուրը:www.As.com
Հղումը կայքին պարտադիր է:
Прикрепления: Կատեգորիա: ՖՈՒՏԲՈԼԻՍՏ | Դիտել են: 902 | Հեղինակ: Vova377373 | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |