Սկիզբ » 2010 » Փետրվար » 15 » ԿԼՈԴ ՊՈՒԵԼ / «Մադրիդը ավելին է, քան ԿՌ9-ը» ԿԼՈԴ ՊՈՒԵԼ / «Մադրիդը ավելին է, քան ԿՌ9-ը» 13:31
Կլոդ Պուելը (ծնված 1961թ) հարցազրույց է տվել Marca-ին տարվա կարևոր հանդիպումներից մեկից առաջ: «Լիոնի» մարզիչը մի քիչ անհանգստանում է , քանի որ իր թիմը խաղալու է աստղերով համալարված թիմի հետ: Բայց, չնայած նրա այդ խոսքերին, նա նաև վստահ է, որ իր թիմը հենց այնպես իր դիրքերը չի զիջի ահեղ մրցակցին:
Ի ՞նչ վիճակում է «Լիոնը» մոտենում «Ռեալի» հետ խաղին:
Մենք հիմա շատ հիանալի խաղ չենք խաղում, բայց բավականին բարելավել ենք մեր խաղը: Մենք պետք է ավելի քան մարտնչող թիմ լինենք, այն էլ «Ռեալի» պես թիմի հետ խաղերում:
Ի ՞նչ կասեք «Ռեալի» մասին:
Ես գիտեմ Պելեգրինիին, քանի որ աչդեն հանդիպել եմ նրա ղեկավարծ թիմի դեմ, երբ Մարզում էի «Լիլը:Նա շարունակում կիրառել իրեն հարազատ 4-4-2 մարտավարությունը: Նա մեծ աշխատանք ունի կատարելու, քանի որ նա ստիպված է մի ամբողջ աստղաբույլ համախմբել, ինչը ասեմ ձեզ այդքան էլ հեշտ գործ չի:
Ռոնալդուն մե ՞ծ խոչընդոտ է ձեզ համար:
Չպետք է միայն կենտրոնանալ Ռոնալդուի վրա, քանի որ «Ռեալում» մեծ թվով աստղեր են խաղում: Կարիմը, Կական, Իգուաինը... Մենք չենք պատրաստվում է անհատապես որևիցե մեկին հսկել:
Լավ, թե ՞ վատ կլինի, եթե Բենզեման չժամանի Լիոն:
Ե'վ նրա, և' մեզ համար շատ լավ կլինի, որ նա գա Լիոն: Բայց ես էլի եմ կրկնում, որ «Ռեալը» թիիմ է և մեծ թվով աստղեր ունի իր կազմում և դրա համար մեկ կամ երկու հոգու բացակայությունը ոչինիչ չի փոխի:
Ի՞նչ եք կարծում, Բենզեման իրեն լավ զգում է «Ռեալում»:
Ես կարծում եմ, որ նա բավականին աճել է և հենց դա էլ պետք էր Կարիմին: Նա մեծ տաղանդ ունի, բայց ինչպես երևում է նա պետք է պայքարի իր տեղի համար:
Ըստ ձեզ, ո ՞րտեղ է ավելի լավ գործում Բենզեման:
Կամինին դուր է գալիս գործել ձախ եզրում, որպեսզի ավելի հարմար լինի հարավծներ կատարել աջ ոտքով: Մադրիդում նա պետք նաև հարմարվի իր խաղընկերների խաղաոճին, քանի որ այնտեղ ամեն մեկը յուրային հատկություններ ունեն:
«Լիոնի» համար սա տարվա հանդիպու ՞մն է:
Սա շատ կարևոր հանդիպում է, քանի որ մենք շատ անգամներ ենք դուրս եկել 1/8 եզրափակիչ և չենք կարողացել հեռուն գնալ: Շատ կարևոր կլինի առաջ գնալ:
Այս Մադրիդը տարբերվու ՞մ է այն Մադրիդից, որը պարտվեց «Լիոնին» մի քանի տարի առաջ:
Ես կարծում եմ, որ այս «Ռեալը» ավելի ուժեղ է և անհատապես, և թիմային առումով:
Կարևոր կլինի ձեզ համար գոլ բաց չթողնել մադրիդյան հանդիպումից առաջ…
Ես չեմ կարծում, որ երկու հանդիպումների ելքը կվճռվի առաջին հանդիպումից հետո: Ես մտածում եմ ընդհանուր հաջողության մասին և չեմ կենտրոնանում մեկ հանդիպման վրա:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Marca.com
Հղումը կայքին պարտադիր է: