Սկիզբ » 2010 » Փետրվար » 20 » ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՎԱԼԴԵԲԵԲԱՍԻՑ» ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՎԱԼԴԵԲԵԲԱՍԻՑ» 12:43
Գնալով թիմի վնասվածք ունեցողների թիվը պակասում է: Ուրբաթ օրը Դուդեկը և Վան դեր Վաարտը միացան ընդհանուր խմբին: Մարզասրահում են շարունակում վերականգնվել վնասվածքից Մեցելդերը, Դրենտեն և Գուտին: Խուանֆրանը, Կրիստիանը և Մարկոս Ալոնսոն միացել էին նորից առաջին թիմին:
Չնայած այն բանին, որ Վան դեր Վաարտը դեռ անցյալ շաբաթ կարող է ր խացադաշտ դուրս գալ, «Լիոնի» հետ խաղից առաջ մկանային ցավեր էր զգացել և այդ իսկ պատճառով ռիսկի չդիմեց և ևս մեկ շաբաթ վերականգնողական մի քանի մարզում անցկացրեց: Հիմա հոլանդացին լիովին առողջ է և կարող է օգնել թիմին «Վիլյառեալի» հետ խաղի ժամանակ:
Դուդեկը իր հերթին միացել էր Կասիլյասին և Ադանին, ովքեր մարզվում էին դարպասապահների մարզիչ Խաբիեր Մանսիսիդորի հետ: Ավանդական զրույցից հետո, ամբողջ թիմը սկսեց կատարել ֆիզիկական պատրաստակամության գծով մարզիչ Խոսե Կաբելլոի կողմից նշանակված վարժությունները: Հետո թիմը սկսեց գնդակով աշխատանքը, որին հաջորդեց երկկողմանի վերականգնողական հանդիպումը:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է: