Շաբաթ, 21.09.2024, 17:00
 
 
Սկիզբ » 2010 » Մարտ » 1 » ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄԱԴՐԻԴԻՆՆ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄԱԴՐԻԴԻՆՆ Է 11:00
 
Եթե խոսում ենք Մադրիդի մասին, ապա առաջին հերթին ակամայից ուշադրություն ենք դարձնում նրա հարձակման գծի խաղացողների վրա: Ներկա դրությամբ «Ռեալը» հարձակման գծում ունի այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոնալդուն, Իգուաինը, Ռաուլը, Բենզեման և ինչու չէ նաև նրանց կողքին կարող ենք նշել Կակային, Գուտիին, Վան դեր Վաարտին և այլն:
 
Եվ եթե ոչ այս ֆուտբոլիստները, ապա ովքեր պետք է կազմեին լավագույն հարձակման գիծը Եվրոպայում: Վերջին երկու խաղերում «Ռեալը» 11 անգամ գրավել է մրցակիցների դարպասը: Հիմա «Ռեալը» 24 տուրից հետո իր ակտիվում ունի 64 գոլ: Այս ցուցանիշով «Ռեալը» 5 գոլով գերազանցում է «Բարսելոնային» և շատ գոլերով եվրոպական շատ ակումբների: «Ռեալից» շատ գոլեր են խփել «Արսենալն» ու «Ման. Յունայթեդը»: Վերջիններիս ակտիվում կա 66-ական գոլ, բայց ավելացնենք, որ անգլիական ֆուտբոլի վերոհիշյալ գրանդները 4 հանդիպում ավել են անցկացրել: «Բարսելոնա» (59), «Բենֆիկա» (56), «Ինտեր» (52), «Բայեր» և «Բավարիա» (50) և «Լիլ» (49) – ահա այս թիմերի ցուցանիշները, որոնք զիջում են ՄԱԴՐԻԴԻՆ: Եթե այսպես շարունակվի, ապա «Ռեալը» կկարողանա գերազանցել 107 գոլերի սահմանը, որը ներկա դրությամբ ռեկորդ է:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.As.com
Հղումը կայքին պարտադիր է:
Прикрепления: Կատեգորիա: ԱԿՈՒՄԲ | Դիտել են: 797 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |