Սկիզբ » 2010 » Հունվար » 24 » ԼԵԳԵՆԴ / Դ. Շուկերը ուզում է դառնալ ԽՖԱ-ի նախագահ ԼԵԳԵՆԴ / Դ. Շուկերը ուզում է դառնալ ԽՖԱ-ի նախագահ 14:53
Դավոր Շուկերը` «Սևիլիայի» և «Ռեալ Մադրիդի» էքս-խաղացողը, հայտարարել է, որ ցանկություն ունի բարձր պաշտոն զբաղեցնել իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ ավելի ուշ մտադրություն ունի դառնալ նաև ֆեդերացիայի նախագահ: Ընդգծենք, որ հիմա ԽՖԱ-ի նախագահն է Վլատկո Մարկովիչը:
Նախագահական մյուս ընտրությունները կայանալու են մյուս տարվա դեկտեմբերին: «Ես հույս ունեմ, որ երբ դառնամ նախագահ կկարողանամ տալ խորվաթական ֆուտբոլին կարիերայիս ընթացքում կուտակած հսկայակն փորձը»: «Ռեալ Մադրիդ» նախկին ֆուտբոլիստը, ով 1998 թվականին աշխարհի առաջնության ռմբարկուն է դարձել, հենց ներկայիս նախագահ Մարկովիչի այսպես ասած «ԴԱԲՐՈՆ» արդեն ստացել է:
Շուկերի նպատակն է հիմա դառնալ ֆեդերացիայի անդամ, որից հետո միայն մտածել նախագահի պաշտոնի մասին: «Ես գիետմ, թե այս համակարգը ինչպես է գործում և ոհւյս ունեմ, որ կօգնեմ մեր ֆուտբոլին, որպեսզի էլ ավելի զարգանա»: Շուկերը ի նկատի ունի խորվաթական ֆուտբոլի ներկայիս ճգնաժամը. «Ես մեր ֆուտբոլը զարգացնե;ու համար կներդնեմ բոլոր իմ կապերն ու ունակությունները, որոնք ես կուտակել եմ կարիերայիս ընթացքում»:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Marca.com
Հղումը կայքին պարտադիր