Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 10 » ՄԱՐԶՈՒՄՆԵՐ / «Ռեալ Մադրիդը» սկսեց նախապատրաստվել «Վալենսիայի» հետ խաղին… ՄԱՐԶՈՒՄՆԵՐ / «Ռեալ Մադրիդը» սկսեց նախապատրաստվել «Վալենսիայի» հետ խաղին… 10:30
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը հաղթահարելուց հետո «Ռեալ Մադրիդը» հիմա ուշադրությունը կբևեռի միայն Լա Լիգայի հանդիպումների վրա: Եվ ահա թիմն արդեն սկսել է նախապատրաստվել «Վալենսիայի» հետ առաջիկա հանդիպմանը:
Առաջին մարզման ժամանակ «Մարսելի» հետ հանդիպման հիմնական կազմի խաղացողները մարզումը սկսեցին թեթև , տեմպային վազքով , մինչդեռ մնացածները ավելի ինտենսիվ էին աշխատում:
Վան Նիստելրոյը, Գուտին, Մեցելդերը, Կական, Սերխիո Ռամոսն ու Խավի Ալոնսոն իրենց հերթին մնացել էին մարզասրահում: Մարզմանը նախորդոխ ավանդական զրույցից հետո Պելեգրինին թիմը բաժանեց երկու խմբի: «Մարսելի» հետ խաղին մասնակցած ֆուտբոլիստները սկսեցին մարզումը թեթև վերականգնողական վազքով , մինչդեռ մնացածները զբաղված էին գնդակով աշխատանքի վրա: Այս մարզմանը հիմնական կազմին միացել էր «Կանտերայի» խաղացող ` Դավիթ Վասկեսը:
Գուտին, Մեցելդերը, Նիստելրոյն ուԿական շարունակում են վերականգնվել մարզասրահում , բայց նրանց միացան նաև Ալոնսոն և Ռամոսը , որոնք «Մարսելի» հետ խաղում թեթև վնասվածքներ էին ստացել: Թիմը նորից կմարզվի Հինգշաբթի օրը ` մարզաբազա Վալդեբեբասում: