Շաբաթ, 21.09.2024, 20:48
 
 
Սկիզբ » 2010 » Հունվար » 7 » ՄԱՐԶՈՒՄՆԵՐ / Վան դեր Վաարտը մարզվում է ընդհանուր խմբի հետ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ / Վան դեր Վաարտը մարզվում է ընդհանուր խմբի հետ 15:06
«Ռեալ Մադրիդը» նորից վերադարձավ կանոնավոր մարզումներին այսօր առավոտյան: Հիշեցնենք, որ երեկ «Ռեալը» ծրագրից դուրս բաց մարզում էր կազմակերպել:
 
Եվ ահա այսօրվանից «Ռեալը» շարունակեց նախապատրաստվել «Մալորկայի» հետ հանդիպմանը: Ամենալավ նորությունը այն էր, որ ամբողջ խմբի հետ էր այսօր մարզվում Վան դեր Վաարտը, ով երեկ հատուկ ծրագրով մարզվում էր մարզասրահում: Ինչպես երևում է, արդեն հոլանդացի կիսապաշտպանը լիովին ապաքինվել է:
 
Նաև կարելի է ընդգծել, որ հավանաբար հոլանդացին «Մալորկայի» հետ չի խաղա մեկնարկային կազմում, քանի որ առողջացել է Կական: Մյուս կոմից այսօր ընդհանուր խմբի հետ չէին Լասսը, Գարայը և Նիստելրոյը: Մարզման ժամանակ Պելեգրինին առանձին-առանձին զրույցի էր բռնվում խաղացողների մի քանիսի հետ, մասնավորապես, Ռոնալդուի, Բենզեմայի, ինչպես նաև Վալդանոի հետ, ով մարզման ընթացքում ժամանեց «Վալդեբեբաս»:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.As.com
Հղումը կայքին պարտադիր է
Прикрепления: Կատեգորիա: ՄԱՐԶՈՒՄՆԵՐ | Դիտել են: 788 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |