Շաբաթ, 21.09.2024, 23:25
 
 
Սկիզբ » 2010 » Հունվար » 16 » Միգուցե, Ռաուլին պետք է հեռանա՞լ Միգուցե, Ռաուլին պետք է հեռանա՞լ 19:02
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը խորհուրդ է տվել արքայական ակումբի հարձակվող Ռաուլին մտածել ակումբից հեռանալու մասին։

«Ես գիտեմ, որ Ռաուլը կցանկանար կարիերան ավարտել «Ռեալում», բայց միգուցե ավելի ճիշտ կլինի, եթե նա մեկ այլ ակումբ տեղափոխվի, եթե, իրոք, ցանկանում է հաճույք ստանալ խաղից կարիերայի ավարտին մոտ։ Այնտեղ նա նորից կլինի նախկին Ռաուլը՝ այն ֆուտբոլիստը, ում սովոր էին տեսնել երկրպագուները», - մեջբերում է Շուստերի խոսքերը A Bola-ն։
Այս մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը անցկացրել է 15 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ։ Նախորդ տարվա հոկտեմբերի վերջից Ռաուլը դադարել է ակումբի հիմնական կազմում հայտնվել։
 
 
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 685 | Հեղինակ: ERO001 | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |