Շաբաթ, 21.09.2024, 09:39
 
 
Սկիզբ » 2010 » Մարտ » 14 » ՄՐՑԱԿԻՑ / ԱԼԲԵՐՏՈ ԲՈՒԵՆՈ ՄՐՑԱԿԻՑ / ԱԼԲԵՐՏՈ ԲՈՒԵՆՈ 17:30
 
«Ռեալ Մադրիդի» սան Ալբերտո Բուենոն, ով հիմա պաշտպանում է «Ռեալի» այսօրվա մրցակցի` «Վալյադոլիդի», գույները հարցազրույց է տվել և ասել է.
 
«Բոլորի համար անսպասելի էր, որ «Ռեալը» դուրս մնաց Չեմպիոննների Լիգայի մրցաշրից: «Լիոնը» լավ երկու հանդիպում անցկացրեց և դուրս եկավ հաջորդ փուլ: Այդ երկու խաղերում «Լիոնը» ցույց տվեց, թե ինչպես կարելի է հաղթել «Ռեալին»: Մենք պետք է ուշադրություն դարձնենք դրա վրա: Այսօր մենք պետք է փորձենք «Ռեալի» հետ խաղալ այն ֆուտբոլը, որը ցուցադրեց «Լիոնը»: Բայց չնայած այս ամենին Բուենոն նաև նշեց, որ ներկայիս «Ռեալը» շատ ուժեղ թիմ է և այն, որ նրանք դուրս են մնացել ՉԼ-ի խաղարկությունից դա չի նշանակում, որ զենքերը վայր են դնելու նաև այստեղ. «Ամենևին, «Ռեալը» խաղալու է հաղթանակի համար և մեզ համար շատ դժվար է լինելու»,- ընդգծել է նա:
 
«Մենք պետք է խաղանք անկաշկանդ և մեր հաճույքի համար: Պարզ է, որ «Ռեալը» մեզանից ուժեղ է, բայց ինչպես արդեն նշեցի ոչ անպարտելի: Կարելի է խաղալ լավ ֆուտբոլ «Ռեալի» հետ: Պետք է գործենք նվիրված և կենտրոնացած: Շատ կուզենայի այսօր երեկոյան խփել հաղթական գնդակ իմ թիմի համար»,- ավարտել է Բուենոն:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Marca.com
Հղումը կայքին պարտադիր է:
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 723 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |