Սկիզբ » 2010 » Մարտ » 2 » ՆԵԳՐԵԴՈՆ ԵՎ ԶՈԿՈՐԱՆ ԿԽԱՂԱՆ «ՌԵԱԼԻ» ԴԵՄ ՆԵԳՐԵԴՈՆ ԵՎ ԶՈԿՈՐԱՆ ԿԽԱՂԱՆ «ՌԵԱԼԻ» ԴԵՄ 11:05
«Սևիլյայի» խաղացողներ Նեգրեդոն և Զոկորան կմասնակցեն «Ռեալի» հետ հանդիպմանը: «Ռեալի» հետ խաղին չի մասնակցի Ռոմառիկը, ով կարմիր քարտ է ստացել «Ատլետիկի» հետ խաղի ժամանակ: Ինչ վերաբերվում է Նեգրեդոյին և Զոկորային, ապա երկուսն էլ կարևոր խաղացողներ են Մանոլո Խիմենեսի համար:
Առաջինը «Սևիլյայի» հարձակման առաջատարն է, իսկ երկրորդը խաղում է կիսապաշտպանական գծում և կարելի է ասել մրցակցի գրոհները կասեցնողի դերն է կատարում: «Սևիլյայի» կազմում բացակայում է վնասվածք ունեցող Լուիս Ֆաբիանոն, իսկ մյուս հարձակվողը` Կանուտեն, չի գտնվում լավ մարզավիճակում, դրա համար էլ Մանոլո Խիմենեսը նրան առաջվա նման չի վստահում:
Ամենայն հավանականությամբ «Ռեալի» հետ խաղում «Սևիլյան» կխաղա մեկ առաջ քաշված հարձակվողով: Իսկ եզրերից Նեգրեդոյին կօգնեն արգենտինացի Պերոտտին և Խեսուս Նավասը: Վերջինս այս մրցաշրջանում հիանալի խաղ է ցույց տալիս և պատահական չէ, որ «Ռեալի» ղեկավարները ցանկություն են հայտնել գնել կարճահասակ, բայց մևնույն ժամանակ արագաշարժ և հիանալի տեխնիկա ունեցող իսպանացուն:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Marca.com
Հղումը կայքին պարտադիր