Շաբաթ, 21.09.2024, 08:21
 
 
Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 9 » «Օլիմպիկ» - «Ռեալ Մադրիդ» 1-3… Եվս մեկ քայլ դեպի Բերնաբեու… «Օլիմպիկ» - «Ռեալ Մադրիդ» 1-3… Եվս մեկ քայլ դեպի Բերնաբեու… 09:52
Հանդիպումը ` «Մարսելի» և «Ռեալ Մադրիդի» միջև , որը կայացավ Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում , ուղղակի հիացրեց երկրպագուներին իր արագ տեմպով և ինտենսիվությամբ: «Ռեալ Մադրիդը» հաղթեց 3-1 հաշվով և իր խմբում գրավեց առաջին տեղը , որը թույլ տվեց , իհարկե , դուրս գալ Չեմպիոնների Լիգայի 1/16 եզրափակիչ: Հանդիպումը շատ արագ տեմպով սկսվեց և արդեն հանդիպման 4 րոպեին Կրիստիանո Ռոնալդուն մոտ 30 մետր հեռավորությունից գրավեց Մանդանդայի պաշտպանած դարպասը ` ևս մեկ անգամ ապացուցելով այն փաստը , որ ինքը հիանալի է կարողանում իրացնել տուգանային հարվածները: Բայց «Ռեալի» խաղացողների ուրածությունը երկար չտևեց Ռոնալդուի գոլից հետո: Մարսելցիներին հարկավոր էր հաղթանակ , և նրանք միանգամից նետվեցին գրոհների և ահա մի քանի րոպե անց Լուչո Գոնսալեսի ջանքերի շնորհիվ «Օլիմպիկը» կարողացավ հավասարեցնել հաշիվը: Այս դրվագում լավ չգորշեց «Ռեալի» պաշտպան Ալբիոլը , ով չկարողացավ ինչպես հարկն է հեռացնել գնդակը սեփական տուգանային հրապարակից: Երկու թիմերն էլ դրանից հետո փորձում էին երկրորդ գոլը խփել և աստիճանաբար «Ռեալը» իր հսկողության տակ վերցրեց հանդիպումը ` գործելով շատ արագ և կոմբինացիոն ոճով: Ռոնալդուն մասնակցում էր համարյա բոլոր գրոհներին , որը կազմակրեպում էր «Ռեալը»: Առաջին խաղակեսը ավարտվեց 1-1 հաշվով , բայց ընդգծենք , որ «Ռեալի» խաղացողբերը մի քանի հիանալի պահեր բաց թողեցին և չկաչողացան գրավել Մանդանդայի դարպասը հարմար դիրքերից: Իսկ իրենց հերթին մարսելցիները ոչ մի լուրջ պահ չկարողացան ստեղծել Իկեր Կասիլյասի դարպասի մոտ: Երկրորդ խաղակեսում «Ռեալը» նորից սկսեց տիրել նախաձեռնությանը և մեկը մյուսի հետևից գրոհներ սկսեց ձեռնարկել դեպի «Օլիմպիկի» դարպասը: 54 րոպեին վան դեր Վաարտը հիանալի շանս ուներ դարպասը գրավելու , բայց հիանալի գործեց «Օլիմպիկի» դարպասպահ Մանդանդան: Դրանից հետո Մարսելոն կարող էր գրաբել դարպասը , բայց ձեռքից բաց թողեց պատեհ առիթը: «Ռեալը» այս խաղում ծատ անկյունայիններ վաստակեց և ահա դրանցից մեկի ժամանակ `հանդիպման 59 րոպեին , Ալբիոլը բոլորից արագ կողմնորոշվեց և ոչ ուժեղ , բայց դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 2-1 օգուտ «Ռեալի»: Դրանից հետո իրար հետևից սկսեցին տեղի ունենալ փոփոխություններ երկու թիմերի կազմում: Ոչնչով աչքի չընկած Իգուաինին փոխարինեց Բենզեման: Մի քանի րոպե անց իր տուգանային հրապարակում անզգույշ խաղաց Կասիլյասը և հանդիպման մրցավարը ցույց տվեց 11 մետրանոց նշակետը: 11 մետրանոցը իրացրեց Լուչոն , բոյց ոչ անվրեպ. Գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Փոխարինման դուրս եկավ Ռաուլը և դրանից հետո «Մարսելը» լիովին հուսալքվեց և դրան հետևեց Ռոնալդուի երկրորդ , իսկ «Ռեալի» երրորդ գոլը այդ խաղում: Այսպիսով «Ռեալ Մադրիդը» հաղթեց իր համար մեծ նշանակություն չունեցող խաղում և կարելի է ասել , որ դա արեց շատ լավ ` խաղալով գեղեցիկ հարձակվողական ֆուտբոլ : «Ռեալը» դուրս եկավ ՉԼ 1/16 եզրափակիչ: «Ռեալի » հետ խմբից դուրս եկավ նաև «Միլանը» , որին բավարարեց նույնիսկ 1-1 հաշիվը , որը արձանագրվեց «Ցյուրիխ» - «Միլան» հանդիպման ժամանակ:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ | Դիտել են: 1514 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |