Ուրբաթ, 22.11.2024, 18:52
 
 
Սկիզբ » 2010 » Հունվար » 4 » «ՕՍԱՍՈՒՆԱ»-«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» 0-0 / Դժվար հանդիպում, անարդյունք ոչ ոքի… «ՕՍԱՍՈՒՆԱ»-«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» 0-0 / Դժվար հանդիպում, անարդյունք ոչ ոքի… 10:03
 
Նախքան «Օսասունայի» հետ հանդիպումը սկսվելը` բոլորը ընդգծում էին, որ շատ դժվար է լինելու «Ռեալի» համար «Ռեյնո դե Նավարայում», քանի որ այն մթնոլորտը, որը տիրում է մարզադաշտում, ուղղակի եռակի ուժ է տալիս «Օսասունայի» ֆուտբոլիստնեին: Հանդիպումը անցավ ոչ այդքան բարձր տեմպով և կարելի է ասել, որ միայն «Ռեալն» էր ստեղծում գոլային պահեր, բայց, ի վերջո, հանդիպումը ավարտվեց 0-0 հաշվով: Պելեգրինին դուրս էր բերել այն կազմը, որը խաղացել էր «Սարագոսայի» հետ` բացառությամբ Դիառայի, ում փոխարեն խաղում էր Ալոնսոն: Արդեն 4 և 5 րոպեներին հնարավորություն ունեին Իգուաինը և Վան դեր Վաարտը, մինչդեռ Առանդան և Կամունյասը դեպի Կասիլյասի դարպասը հարվածեցին 18 րոպեին:
 
Երկրորդ խաղակեսում «Ռեալը» ամբողջովին տիրեց նախաձեռնությանը, բայց չէր կարողանում գոլի վերածել այդ առավելությունը: Մի պահ եղավ, երբ Իգուանիը կարող էր բացել հաշիվը, երբ դուրս եկավ մեն-մենակ դարպասապահի դիմաց, բայց հարվածեց բարձր: Իր հերթին Ռոնալդուն կարող էր տուգանայինից գրավել դարպասը, բայց Իգուաինի պես հարվածեց բարձր:
 
«Օսասունայի» հետ հանդիպումը կարելի է դասել անհաջողվածների դասին, քանի որ ընդհանուր առմամբ ո'չ Ռոնալդուի, ո'չ էլ Իգուաինի խաղը չստացվեց և հիմնականում դա էր պատճառը, որ «Ռեալը» իր ակտիվում 0 գոլ գրանցեց: Նունը կարելի է ասել փոխարինման դուրս եկած Ռաուլի և Բենզեմայի մասին` չնայած վերջինսփորձում էր ինչ-որ կերպ օգնել թիմին:
 
Լավ, ինչևէ, այս հանդիպումը արդեն պատմություն է և հիմա պետք է մտածել գալիք հանդիպումների մասին…
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ | Դիտել են: 745 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |