Սկիզբ » 2010 » Փետրվար » 22 » ՊԵԼԵԳՐԻՆԻ / ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԵԼԵԳՐԻՆԻ / ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ 10:56
Մանուել Պելեգրինին շատ երջանիկ էր իրեն զգում «Վիլյառեալի» հետ հանդիպումից հետո:
«Լիոնի» հանդիպումից հետո մեզ սկսեցին քննադատել, քանի որ մինչև այդ խաղը մենք հիանալի էինք խաղում: Այսօրվա հանդիպումը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ մենք պարտավոր էինք հաղթել, որպեսզի հետ չմնաինք «Բարսելոնայից»:
«Վիլյառեալը» մեծ ակումբ է, որը շատ լավ է խաղում գնդակով: Եթե դու թույլ տաս նրնա խաղալ իր ֆուտբոլը, ապա շատ պրոբլեմներ կունենաս: Միակ բանը, որ ինձ դուր չեկավ, դա այն էր, որ մենք բաց թողեցինք երկրորդ գոլը, քանի որ այդ ժամանակ մենք էինք տիրում գնդակին և ուղղակի անիմաստ տեղը հակագրոհ նվիրեցինք մեր մրցակցին: Ինձ դուր եկավ իմ թիմի ֆուտբոլիստների ագրեսիվությունը և շարժը: Այ հենց այն է, ինչը ինձ դուր է գալիս»:
«Կակաին շատերն են օգնում վերջին ժամանակներում և ինքն էլ ամեն օր աշխատում է, որպեսզի կարողանա խաղալ այնպիսի ֆուտբոլ, որը իրեն հասու է: Թիմը հիանալի խաղաց հարձակման գծում, բայց պաշտպանությունում էլ լավ գործեցինք: Ես հպարտանում եմ թիմի բոլոր ֆուտբոլիստներով»:
«Այն, որ երկրպագուները անսպառ գոռում էին Ռաուլ, ապացուցում է միայն մեկ բան, որ Ռաուլը իսկապես կենդանի լեգենդ է Մադրիդի համար: Ես նրան վստահում եմ, դրա համար էլ հնարավորություն եմ տալիս խաղալու, բայց նաև կան ուրիշ խաղացողներ, ովքեր հիանալի մարզավիճակում են գտնվում»:
«Ես կարծում եմ, որ ճիշտ չէ պարտության համար մեղադրել մեկ ֆուտբոլիստի: Մենք «Լիոնի» հետ խաղացինք վատ ֆուտբոլ: Դիարրան երկար բացակայությունից հետո առաջին խաղն էր խաղում սկզբից: Ես վստահում եմ Դիարրային»:
«Ռոնալդուն և Կական… Նրանք են իրացնում 11 մետրանոցները, բայց նրանք համաձայնեցին, որ Ալոնսոն իրացնի 11 մետրանոցը, քանի որ մենք հոյակապ կոլեկտիվ ենք և մեկի հաջողությունը բոլորի հաջողությունն է»:
«Ես ինձ գնահատված չզգացի երկրպագուների կողմից: Բայց ես ունեմ իմ խաղացողների վստահությունը: Մեր լավ աշխատանքը ապացուցում է դա: Ես բավարարված եմ ինձ զգում»:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է: