Սկիզբ » 2010 » Փետրվար » 28 » ՊԵԼԵԳՐԻՆԻ / ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԵԼԵԳՐԻՆԻ / ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ 08:34
Մանուել Պելեգրինին թողեց «Հելիոդորո Ռոդրիգես Պերես» ստադիոնը երջանիկ, այն բանից հետո, երբ իր թիմին հաջողվեց հաղթել «Տեներիֆեին»:
«Հետևելով նրան, թե ինչպես էին ուրիշ թիմեր այստեղ տառապում միավորներ վաստակելու համար, ուղղակի զգուշացնում էր ինձ: Մենք գիտեինք, որ «Տեներիֆեն» լավ է խաղում սեփական ստադիոնում: Մենք հիանալի խաղացինք և ամենակարևորը խաղացինք մեր ֆուտբոլը»:
«Այն փաստը, որ մենք հիմա ամենաշատ գոլ խփող թիմն ենք, դա աշխատանքի արդյունքն է, որը մենք արել ենք` սկսած առաջին օրվանից: Մենք բազմազան տարբերակների թիմ ենք»:
«Իրոք, «Տեներիֆեն» լավ թիմ է: Նրանք փորձում էին լավ խաղալ: Ինչ վերաբերվում է մեզ, ապա ասեմ, որ դեռ աշխատելու տեղ կա»:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է: