Սկիզբ » 2010 » Փետրվար » 20 » ՊԵԼԵԳՐԻՆԻ / «ՊԵՏՔ ՉԷ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԻՆՁ» ՊԵԼԵԳՐԻՆԻ / «ՊԵՏՔ ՉԷ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԻՆՁ» 16:19
Վերջին օրերին լուրջ քննադատության արժանացած Մանուել Պելեգրինին այսօր տվել է հարցազրույց, ինչպես դա նա անում է ամեն խաղի նախօրեին, և փորձել է պաշտպանել քինը իրեն` ասելով, որ ինքը ընդունում է քննադատական խասքերը, եթե, իհարկե, դրանք հիմնավոր են, բայց չի ընդունի այն, եթե իրեն վիրավորեն կամ անհիմն մեղադրեն:
Երբ Պելեգիրնին նշեց, որ իր ներկայիս «Ռեալը» լավագույնն է վերջին 15 տարիների ընթացքում, նա ի նկատի ուներ այն ովերը, որոնք ցուցադրել է «Ռեալը» մինչև վաղը կայանալիք հանդիպումը: Վերջին 15 տարիների ընթացքում «Ռեալը» այսքան շատ գոլ չէր խփել և այսքան միավոր չէր վաստակել մրցաշրջանի այս փուլում և երևի չիլիացի մարզիչը հենց սա հաշվի առնելով ասել է, որ իր թիմը լավագույնն է վերջին 15 տարիների ընթացքում:
Չնայած այս բոլոր խոսակցություններին, Պելեգրինին ասել է, որ ինքը շատ լավ հարաբերությունների մեջ ինչպես ակումբի ղեկավարների, այնպես էլ ֆուտբոլիստների հետ և հիմա միակ խնդիրը այն է, որ թիմը չկորցնի այն դեմքը, որը ձեռք է բերել վերջին հանդիպումներում: Ինչ վերաբերվում է նրան, որ Պելեգրինին փորձել է «Լիոնի» հետ խաղի ժամանակ փոխել թիմի ստրատեգիան, մարզչիը ասել, թր նա չի փորձել այդ քայլին գնալ և միակ փոփոխությունն այն է եղել, որ Լասսի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Դիարրան…»
(Եվ վերջում մնում է միայն հաջողություն մաղթել Պելեգիրնիին, քանի որ հենց նա է ներկա դրությամբ մարզում մեր սիրելի թիմը, այլ ոչ թե Մոուրինյոն կամ մեկ ուրիշը և մենք պետք է հավատանք Պելեգրինիին, քանի որ նա դրա կարիքը ունի: Ես վստահ եմ, որ նա հասկանում էր, որ գալով «Ռեալ» նրան այսպիսի բաներ է սպասվում, բայց չնայած դրան նա իր վրա վերցրեց այս բեռը և հույս ունենանք, որ նա կլուծի իր առջև ծառացած խնդիրները…
Քե'զ տեսնենք, Պելեգրինի…)
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Marca.com
Հղումը կայքին պարտադիր է: