Ուրբաթ, 22.11.2024, 18:52
 
 
Սկիզբ » 2010 » Մարտ » 2 » ՊԵՐՈՏՏԻ. «ԱՆՀԱՂԹԵԼԻ ԹԻՄ ՉԿԱ» ՊԵՐՈՏՏԻ. «ԱՆՀԱՂԹԵԼԻ ԹԻՄ ՉԿԱ» 17:47
«Սևիլյայի» արգենտինացի եզրային հարձակվող Պերոտտին հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր համար անակնկալ չի լինի, եթե իրենց հաջողվի հաղթանակ տանել «Բեռնաբեու» մարզադաշտում:
 
Պերոտտիի խոսքերի համաձայն անհաղթելի թիմեր չեն լինում և «Ռեալին» հաղթելը նրանց համար գլխից վեր թռնել չի լինի, քանի որ նրանք արդեն հաղթել են «Ռեալին» սեփական հարկի տակ և գիտեն ինչպես խաղալ արքայական ակումբի աստղերի դեմ: «Սևիլյայի» արգենտինացի լեգեոները ասում է, որ իրենք ստպված են «Ռեալի» հետ խաղալ միայն հաղթանակի համար, քանի որ երեք միավորները, որոնք իրենք կվաստակեն «Ռեալին» հաղթելու դեպքում, իրենց հնարավորություն կտա պահպանել երրորդ տեղը և թույլ չտալ, որպեսզի «Վալենսիան» մոտանա «Սևիլյային» միավորներով: Պերոտտին նաև ասել, որ շատ կարևոր է «Ռեալի» հետ խաղում թույլ չտալ, որպեսզի Իգուաինը կամ Ռոնալդուն ազատ գործեն խաղադաշտում: Արգենտինացու խոսքերի համաձայն Իգուաինը հիմա շատ վտանգավոր է և կարող է գոլի հեղինակ դառնալ այն ժամանակ, երբ իրենք չեն սպասում: Իգուաինից բացի Պերոտտին «Ռեալի» կազմում ընդգծել է Ռոնալդուին և Կակաին:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Marca.com
Հղումը կայքին պարտադիր
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 820 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |