Սկիզբ » 2010 » Փետրվար » 22 » ՌԱՄՈՍ / «ԵՍ ՉԵՄ ՄՈՌԱՆԱ ԱՅՍ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ» ՌԱՄՈՍ / «ԵՍ ՉԵՄ ՄՈՌԱՆԱ ԱՅՍ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ» 11:25
Սերխիո Ռամոսը իր 200-րդ հանդիպումը անցկացրեց «Ռեալ Մադրիդի» կազմում և ասաց, որ ինքը հպարտ է իրեն զգում, որ այս ակումբի մի մասն է կազմում:
«200 հանդիպում... Հեշտ է ասել: Թվում է, թե երեկ էր, որ ես առաջին հանդիպումս անցկացրեցի «Ռեալի» կազմում: Ես հպարտ եմ, որ այս մեծագույն ակումբի պատմության մի մասն եմ կազմում: Հեշտ չէ խաղալ այսքան խաղ «Ռեալի» կազմում: Իմ նպատակն է խաղալ «Ռեալում», որքան հնարավոր է շատ խաղ»:
«Մի քիչ ինձ համար դժվար ստացվեց մրցաշրջանի սկիզբը, բայց հիմա ես ինձ լիովին լավ եմ զգում: Ես հիմա լավ եմ խաղում, բայց կարևորը այն է, որ թիմը լավ խաղա»: «Ես ինձ լավ եմ զգում կենտրոնական պաշտպանի դիրքում ինչպես «Ռեալում», այնպես էլ հավաքականում: Ես պատրաստ եմ օգնել թիմին` խաղալով ցանկացած դիրքում»:
«Մենք դիտեինք, որ վաղ թե ուշ կրճատելու են մեր և «Բարսայի» միջև եղած տարբերությունը: Մենք նրանց հետ դեռ խաղ ունենք «Բեռնաբեուում»:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է: