Սկիզբ » 2010 » Մարտ » 7 » «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ՍԵՎԻԼՅԱ» 3-2 «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ՍԵՎԻԼՅԱ» 3-2 15:14
Ստացվեց… Այո, «Ռեալի» և «Սևիլյայի» միջև հանդիպումը ստացվեց… Հանդիպումից առաջ բոլորը վստահ էին, որ լինելու էր անզիջում պայքար և թիմերը խաղալու էին միայն հաղթանակի համար: Սպավում էր, որ երկու թիմերն էլ առանց ընդմիջումների գորհելու էին, բայց երեկ գիշեր գրոհում էր միայն մեկ թիմ` դա «Ռեալ Մադրիդն» էր: Արքայական ակումբը իր բազմահազար երկրպագուների առջև, կամային բարձր հատկանիշներ դրսևորելով, կարողացավ ինքը իրեն նվեր մատուցել ծննդյան օրվա առթիվ և 3-2 հաշվով հաղթանակ տարավ «Սևիլյայի» նկատմամբ:«Ռեալը» հաղթանակի հասավ իր համար շատ կարևոր խաղում, քանի որ հաղթանակի դեպքում «Ռեալը» դուրս կգար առաջին հորիզոնական: Հիշեցնենք, որ իր հերթին «Բարսելոնան» անսպասելի երկու միավոր էր կորցրել «Ալմերիայի» հետ խաղում` մրցակցի հարկի տակ հանդիպումը ավարտելով 2-2:
Հանդիպումը սկսվեց և հանդիպման առաջին րոպեները ցույց տվեցին, որ «Սևիլյան» խաղալու է երկրորդ համարով: «Ռեալը» տիրում էր գնդակին, բայց հանկարծ 9 րոպեին «Սևիլյայի» հակագրոհը գոլ բերեց Կասիլյասի դարպասին: Նավասը փոխանցում կատարեց Դիեգո Կապելին, վերջինս գնդակը ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ էլ «Ռեալի» կիսապաշտպան Ալնոսոն անզգուշորեն դարձավ ինքնագոլի հեղինակ: Դրանից հետո Պելեգրինիի սաները սկսեցին էլ ավելի մեծ ճնշում գործադրել Պալոպի դարպասի վրա: Գոլի հեղինակ դառնալու հնարավորություն ունեին Մարսելոն, Իգուաինը… բայց Պալոպը անկասելի էր: Առաջին խաղակեսը ավարտվեց 1-0 հաշվով:
Երկրորդը սկսվեց և խաղադաշտում ասես ոչինչ չփոխվեց: «Ռեալը» շարունակում էր տիրել գնդակին և մեկը մյուսի հետևից պահեր էր ստեղծում մրցակցի տուգանային հրապարակում: Սակայն, հերթական հակագրոհը «Սևիլյայի» բերեց նրան, որ հանդիպման մրցավար Ւտուրալդե Գոնսալեսը տուգանային հարված նշանակեց դաշտի կենտրոնական հատվածում, որը պետք է իրացներ սերբ պաշտպան Իվան Դրագուտինովիչը: Սերբը փորձեց փոխանցում կատարել դեպի Կասիլյասի տուգանային հրապարակ, բայց գնդակը անսպասելիորեն հայտնվեց «Ռեալի» դարպասում: Կրկնապատկերը հարվածի ցույց տվեց, որ այս դրվագում Իկերը, պարզապես, չէր սպասում այդ հարվածին: Ինչևէ` 2-0: Դրանից հետո Պելեգրինին խաղադաշտո դուրս բերեց Վան դեր Վաարտին և Գուտիին: «Ռեալի» հերթական գորհի ժամանակ(59’) Մարսելոն փորձեց փոխանցում կատարել դեպի Իգուաինը, բայց գնդակը դիպչելով «Սևիլյայի» պաշտպանին ուղղությունը փոխեց և հայտնվեց Ռոնալդուի մոտ իսկ վերջինս էլ չէր կարող չօգտվել պատեհ առիթից` հարված դարպասին և 2-1: Չանցած 5 րոպե` անկյունայինը խաղարկելուց հետո Ռամոսը գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2-2 :
2-2-ի ժամանակ հիանալի է պահեր էր ձեռքից բաց թողնում Պիպիտան: Կարելի է ասել, որ նրա օրը չէր: Բայց վերջում` հանդիպման վերջին րոպեներին հենց Իգուաինի գլխի հարվածը ստիպեց Պալոպին գնդակը ետ մղել դեպի Վան դեր Վաարտը, ով էլ օգտվեց հնարավորությունից և հաղթանակ պարգևեց իր թիմին: Այսպիսով «Ռեալը» հաղթեց իր գլխավոր մրցակիցներից մեկին և սահուն քայլերով շարունակում է բարձրանալ դեպի «ՍԻԲԵԼԵՍ»…
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր