Սկիզբ » 2010 » Մարտ » 15 » «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» – «ՎԱԼՅԱԴՈԼԻԴ» 4-1 «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» – «ՎԱԼՅԱԴՈԼԻԴ» 4-1 12:03
«Ռեալ Մադրիդը» ինչպես և սպասվում էր, պետք է հեշտ հաղթանակի հասներ «Վալյադոլիդի» նկատմամբ, չնայած այն բոլոր կարկառուն խոսքերին, որոնք հնչեցնում էին «Վալյադոլիդի» խաղացողները հանդիպումից առաջ` ասելով, որ իրենք արդեն գիտեն, թե ինչպես հաղթել «Ռեալին»` օրինակ բերելով մի քանի օր առաջ տեղի ունեցած «Լիոնի» հետ հանդիպումը: Բայց այդպես չստացվեց և «Վալյադոլիդի» ֆուտբոլիստները ոչ մի լուրջ բան չառաջարկեցին մայրաքաղաքից ժամանած հյուրերին: Վերջիններս էլ իրենց վարպետության շնորհիվ հասան իրենց ուզածին և 4-1 հաշվով հաղթանակ տարան Իսպանիայի առաջնության աուտսայդերի նկատմամբ:
«Ռեալը» խաղը սկսեց շատ ակտիվ: Զգացվում էր, որ Պելեգրինիի սաները ցանկանում են արագ գոլ խփել և գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել: Ռոնալդուն այդ գոլը խփեց, այն էլ տուգանային հարվածից: Ինչ վերաբերվում գեղեցիկ ֆուտբոլին, ապա ասենք, որ դա չէին թույլ տալիս առաջին հերթին մրցակցի խաղացողները, բայց ոչ թե ֆուտբոլային ինչ-որ գործողություններով, այլ արևելյան մարտարվեստի ինչ-որ հնարքներով: Եղավ մի պահ, երբ խաղացողները չէին կարողանում կես րոպեից ավել գնդակ պահել` անմիջապես հետևում էր հարված ոտքերին: Երևի «Վալյադոլիդը» հենց իր առջև խնդիր էր դրել, պարզապես, ջարդել մրցակցին: Բոլորից շատ տուժեց Ռոնալդուն: Չնայած այս ամենին «Ռեալը» մտադրված չէր 1-0 հաշվով հեռանալ ընդմիջման և առաջին խաղակեսի վերջում գոլի հեղինակ դարձավ Իգուաինը:
Երկրորդ խաղակեսում էլ պատկերը չփոխվեց: «Ռեալը» գրոհում էր, իսկ «Վալյադոլիդը»` հակագրոհում: Եվ ահա հերթական գրոհի ժամանակ Ռոնալդուն գլխի գեղեցիկ փոխանցումով մեն-մենակ դուրս բերեց Իգուաինին: Արգենտինացին երևի արդեն մոռացել էր «Լիոնի» հետ անցկացրած անհաջող հանդիպումը և այս անգամ էլ սառնասրտորեն գնդակը մխրճեց մրցակցի դարպասի մեջ` 3-0: Չանցած մի քանի րոպե` մրցակցի հազվադեպ հակագրոհներից մեկի ժամանակ անզգույշ խաղացին և' Կասիլյասը, և' Ալբիոլը: Մրցակցի խաղացող Նիվալդոն հարվածեց դարպասին, Իկերը ետ մղեց գնդակը, բայց վերջինս դիպավ Ալբիոլին և հայտնվեց դարպասում: Հաշիվը դարձավ 3-1: Դրանից հանդիպման ընթացքը չփոխվեց և անկյունայինը խաղարկելուց հետո` 65 րոպեին, Ռոնալդուն հարվածեց դարպասին, դարպասապահը ետ մղեց և գնդակը հայտնվեց Իգուաինի մոտ: Արգենտինացին իրավունք չուներ այդ դիքրից վրիպել: Նա խփեց իր երրորդ գնդակը և դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Ինչ վերաբերում է «Վալյադոլիդին», ապա ասենք, որ թիմը ոչ մի տպավորություն չթողեց: Նրանց կազմում հիմնականում աչքի էր ընկնում Պելեն, ով երկու վտանգավոր տուգանային իրացրեց` մեկի ժամանակ լավ խաղաց Իկերը, իսկ երկրորդի դեպքում Կասիլյասին օգնության հասավ նրա հավատարիմ ընկերը` դարպասաձողը:
Եվ այսպիով «Ռեալը» հերթական խոշոր հաշվով հաղթանակը տարավ և պահպանեց առաջին հորիզոնականը: Ավելացնենք, որ հաջող էր խաղացել նաև «Բարսելոնան»` 3-0 ջախջախելով «Վալենսիային»:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է: