Սկիզբ » 2010 » Մարտ » 5 » «ՌԵԱԼԸ» ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԻ «ԲԵՆՖԻԿԱՅԻՆ» «ՌԵԱԼԸ» ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԻ «ԲԵՆՖԻԿԱՅԻՆ» 11:21
Ինչպես արդեն նշել ենք մեր կայքում, «Ռեալ Մադրիդը» հետաքրքրություն է ցուցաբերում պորտուգալական «Բենֆիկայի» կենտրոնական պաշտպան բրազիլացի Դավիթ Լուիսի նկատմամբ: Նշել ենք, որ Դավիթ Լուիսին «Ռեալի» ղեկավարները դիտարկում են որպես վնասվածք ունեցող Պեպեին փոխարինող: Եվ ահա այսօր պարզ է դարձել, որ «Ռեալի» ղեկավարները պատրաստվում են լուրջ առաջարկ անել «Բենֆիկային»:
Բացի «Ռեալից» պաշտպանով հետաքրքրվում են նաև «Չելսին» և «Մանչեստեր Յունայթեդը»: Բրազիլացի Դավիթ Լուիսը 23 տարեկան է և խաղում է պորտուգալական «Բենֆիկայում»: Հիշեցնենք, որ «Բենֆիկայի» և «Ռեալի» միջև շատ ջերմ հարաբերություններ կան և դա է վկայում այն, որ հիմա պորտուգալական ֆուտբոլի ներկայիս առաջատարի կազմում են խաղում «Ռեալի» նախքին ֆուտբոլիստներ Խավիեր Սավիոլան և Խավի Գարսիան:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.as.com
Հղումը կայքին պարտադիր