Շաբաթ, 21.09.2024, 15:49
 
 
Սկիզբ » 2010 » Մարտ » 2 » ՌԻԲԵՐԻՆ ԸՆԴԴԵՄ ՍԻԼՎԱՅԻ, ՆԱՎԱՍԻ ԵՎ ՍԵՍԿԻ ՌԻԲԵՐԻՆ ԸՆԴԴԵՄ ՍԻԼՎԱՅԻ, ՆԱՎԱՍԻ ԵՎ ՍԵՍԿԻ 12:51
Վաղը Փարիզի «Սեն Դենի» ստադինում տեղի կունենա ընկերական հանդիպում Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքակնների միջև: Հանդիպմանը Ֆրանսիայի հավաքականից և Իսպանիայի հավաքականից համապատասխամաբար կմասնակցեն Ռիբերին, Սիլվան, Խեսուս Նավասը և Սեսկ Ֆաբրեգասը` ֆուտբոլիստներ, որոնց անունները գտնվում են «Ռեալի» ղեկավարության ապագա ձեռքբերումների ցուցակի մեջ:
 
«Սեն Դենիում» ներկա կլինի Կոնչա Էսպինան («Ռեալ Մադրիդի» ներկայացուցիչ), ով ուշադրությամբ հետևելու է վերհիշյալ չորս ֆուտբոլիստների խաղին: Սեսկի պարագայում մի քիչ դրությունը բարդ է, քանի որ մի կողմից Սեսկը չի ցանկանում լքել «Արսենալը», իսկ մյուս կողմից էլ այս պայքարի մեջ է մտել նաև «Բարսելանան»:
 
Կան նաև հեռավոր համաձայնություններ` կապված Սիլվայի և Նավասի հետ: Առաջինի դեպքում դժվարությունը այն է, որ Սիլվան երկարաձգել է պայմանագիրը «Վալենսիայի» հետ մինչև 2013 թվականը և եթե ցանականա հեռանալ, ապա գնող կողմը ստիպված է վճարել 90 միլիոն եվրո: Խեսուս Նավասի պարագայում մի քիչ հեշտ է, քանզի իսպանացին ավարտում է իր պայմանագիրը «Սևիլյայի» հետ 2012 թվականին, իսկ տրանսֆերի աժեքն է 60 միլլիոն եվրո: Իսկ ինչ վերաբերվում է Ռիբերին, ապա երեք Պերեսը Մանչեստերում հանդիպել է Ռումենիգեի հետ և կարելի է ասել, որ սայլը տեղից շարժվել է: Ամենայն հավանականությամբ Ռիբերիի հարցն էլ է մնում անլուծելի` ամեն դեպքում մոտակա օրերի ընթացքում ոչ մի կոնկրետ բան տեղի չի ունենա:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.As.com
Հղումը կայքին պարտադիր
Прикрепления: Կատեգորիա: | Դիտել են: 791 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |