Սկիզբ » 2010 » Փետրվար » 21 » ՌՈՆԱԼԴՈՒ / «ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԳՈԼԵՐՈՎ ՕԳՆԵԼ ԻՄ ԹԻՄԻՆ» ՌՈՆԱԼԴՈՒ / «ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԳՈԼԵՐՈՎ ՕԳՆԵԼ ԻՄ ԹԻՄԻՆ» 12:04
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույց է տվել և խոսել իր «Ռեալում» անցկացրած ժամանակահատվածի և գալիք աշխարհի առաջնության մասին:
Ի՞նչպես ձեզ համար դասավորվեցին այս առաջին վեց ամիսները «Ռեալում»:
Առաջին հերթին հույս ունեի, որ ավելի շատ հնարավարություն կունենայի խաղալու... Վնասվածքի պատճառով ստիպված եղա բաց թողնել մի քանի հանդիպում: Հետո կարմիր քարտերի պատշառով բաց թողեցի ևս երեք հանդիպում:
Դա ձեզ հիասթափեցրե՞լ է:
Եթե ես մասնակցեի այդ խաղերին, ապա միգուցե ավելի շատ գոլերի հեղինակ դարձած լինեի: Բայց սա ֆուտբոլ է և այսպիսի պահեր շատ են լինում: Ես ցանակնում եմ շատ գոլեր խփել և օգնել իմ թիմին:
Աշխարհի առաջնությունը մոտենում է: Ի՞նպիսի ակնկալիքներ ունենք:
Ես առաջին հերթին ցանկանում եմ մոտենալ ԱԱ-ը լավ մարզավիճակում: Ես ցանկանում եմ լավ հանդես գալ ՀԱՀ-ում, որպեսզի կարողանամ օգնել իմ ազգային հավաքականին հաղթել:
Դա ձեր աշխարհի առաջնությո՞ւնն է լինելու:
Հույս ունեմ, որ այո: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի առավելագույն օգուտը բերեմ Պորտուգալիային:
Ո՞ր հավաքականներին եք համակրում ու համարում եք առաջնության ֆավորիտ:
Իսպանիա, Անգլիա և Բրազիլիա:
Իսկ Պորտուգա՞լիան:
Պարզ է, որ մենք շատ ուժեղ խմբում ենք հայտնվել: Պետք չէ վախենալ և պետք է միայն պայքարել և աշխատել, որպեսզի վերջում հասնես հաջողության:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.As.com
Հղումը կայքին պարտադիր է: