Ուրբաթ, 22.11.2024, 19:05
 
 
Սկիզբ » 2010 » Մարտ » 2 » ՌՈՆԱԼԴՈՒ. «ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՏԻՏՂՈՍՆԵՐ» ՌՈՆԱԼԴՈՒ. «ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՏԻՏՂՈՍՆԵՐ» 17:48
Պորտուգալիայի հավաքականը «Ռեալի» խաղացող Ռոնալդուի գլխավարությամբ գտնվում է Կոիմբրայում, որտեղ նախապատրաստվում է վաղը կայանալիք Չինաստանի հետ ընկերական հանդիպմանը: Եվ չնայած դրան, Ռոնալդուն համաձայնել է հարցազրույց տալ As-ի թղթակցին և խոսել ակումբային գործերի մասին.
 
«Մենք պետք է մնանք հանգիստ և ցուցադրենք այն ամենը ինչին , որ ընդունակ ենք: Նայելով վերջին խաղերին` կարելի է ասել, որ մենք ավելի լավ ենք խաղում, քան «Բարսելոնան», բայց չպետք է մոռանալ, որ նրանք առաջին տեղում են: Ամեն դեպքում պետք է զգույշ լինել և չսխալվել, այլապես «Բարսելոնան» չի ների»,- ասել է Ռոնալդուն: Հիմա «Ռեալը» իսկապես ցուցադրում է լավ, գոլառատ ֆուտբոլ և Ռոնալդուի խոսքերով թիմը պետք է շարունակի այսպես գործել նաև գալիք հանդիպումներում.
 
«Ամեն ինչ մեր ձեռքերում է և մենք պետք է շարունակենք այսպես խաղալ նաև կայանալիք խաղերում: Մենք հավատում ենք մեր ուժերին և գիտենք, որ կարող ենք»: Հաշվի առնելով այն, թե ինչպես են «Ռեալն» ու «Բարսան» մոտենում ապրիլի 10-ին կայանալիք կլասսիկոյին կարելի է ասել, որ այդ հանդիպումը որոշիչ է լինելու. «Բարսելոնայի» հետ խաղը կարող է լինել որոշիչ: Բայց մենք հիմա չենք մտածում այդ խաղի մասին, քանզի դեռ շատ հանդիպումներ կա անցկացնելու մինչև այդ օրը»:
 
Պորտուգալացին նաև զարմանում է այն բանի վրա, թե ինչու են քննադատում իր թիմակից Կակային. «Նա մեծագույն մարդ է և իսկական պրոֆեսիոնալ: Ամեն օր աշխատում է քրտնաջան, որպեսզի օգուտ բերի իր թիմին: Շուտով մենք կտեսնենք իսկական լավագույն Կակային: Ես վստահ եմ դրանում»,-իր խաղընկերոջ մասին այսպես է արտահայտվել Ռոնալդուն:
 
Հարցազրույցից հետո Ռոնալդուն փակվել է հյուրանոցի իր համարում և դուրս չի եկել ամբողջ օրվա ընթացքում: Մարզման ժամանակ գերադասել է մնալ մարզասրահում, որպեսզի կատարի վերականգնողական վարժություններ: Մարզասրահում են եղել նաև մյուս երեք «իսպանացիները»` Սիմաոն, Տիագոն և Միգելը:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.As.com
Հղումը կայքին պարտադիր
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 774 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |