Սկիզբ » 2010 » Հունվար » 9 » «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»-«ՄԱԼՈՐԿԱ» / Գ. Մանսանո: «Դժվար է լինելու, բայց…» «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»-«ՄԱԼՈՐԿԱ» / Գ. Մանսանո: «Դժվար է լինելու, բայց…» 10:54
«Մալորկայի» գլխավոր մարզիչ Գրեգորիո Մանսանոն մամլո ասուլիս է տվել և գովել է «Ռեալ Մադրիդին» և նրա ֆուտբոլիստներին:
Ինչպիսի ՞ մարտավարությամբ է խաղալու «Մալորկան»:
Մենք փորձելու ենք խաղալ մեր ֆուտբոլը, բայց շատ դժվար է լինելու: Մենք չպետք է թույլ տանք Մադրիդին` ցուցադրելու իրենց ֆուտբոլը, այլապես մենք դատապարտված կլինենք անհաջողության:
Եղանակը կարո ՞ղ է խանգարել ձեզ:
Մենք և «Ռեալ Մադրիդը» խաղալու ենք նույն պայմաններում: Խաղադաշտում հանդիպման հաշիվը կերտում են ֆուտբոլիստները, այլ ոչ թե եղանակը:
Ո ՞ր ֆուտբոլիստն է ձեզ անհանգստացնում մրցակցի կազմից ամենից շատ:
Ինձ անհանգստացնում է «Ռեալ Մադրիդի» ամբողջ կազմը: Մադրիդը լավագույններից մեկն է: Նրանք հիանալի են խաղում տանը, ինրպես և մենք:
Հատուկ հսկողություն սահմանելու ՞ եք Ռոնալդուի նկատմամբ:
Ոչ, ուղղակի պետք է միայն ուշադիր լինել և, երբ գնդակը կհայտնվի պորտուգալացու մոտ, մեր թիմից երկու-երեք հոգի միանգամից փակելու են նրա ճանապարհը:
Հիշու ՞մ եք անցած տարվա հանդիպումը «Ռեալի» և «Մալորկայի» միջև «Բեռնաբեուում»...
Մենք հիանալի հիշողություններ ունենք անցած տարվա հանդիպումից և ոչ միայն դրանից... «Մալորկան» դարձավ այն սակավ թիմերից մեկը, ում հաջողվեց հեռանալա «Բեռնաբեուուից» գլուխը բարձր պահած:
Կական և Գուտին վերադարձել են շարք «Ռեալի» կազմում:
Դա փոխու ՞մ է ձեր պլանները: Եթե նրանք խաղալու են, հետևաբար չեն խաղալու Լասսը և Ռամոսը: Մեր պլանները չեն փոխվում:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր է