Սկիզբ » 2010 » Փետրվար » 10 » Ռեալը ցանկանում է գնել Բենֆիկայի պաշտպանին Ռեալը ցանկանում է գնել Բենֆիկայի պաշտպանին 16:12
Մադրիդի «Ռեաը» հետաքրքրված է Լիսաբոնի «Բենֆիկայի» ֆուտբոլիստ Դավիդ Լուիշ Մորեյրայի ծառայություններով, տեղեկացնում է իսպանական AS պարբերականը:
22-ամյա բրազիլացի պաշտպանը հանդես է գալիս պորտուգալական ակումբի կազմում 2006 թվականից: Մադրիդյան ակումբի մարզչական շտաբը պատրաստվում է Մորեյրային օգտագործել պաշտպանության ձախ եզրում: «Արքայական ակոմբում» հույսեր չեն կապում Ռոյստոն Դրենտեի հետ և պատրաստվում են նրան վարձավճարով տալ որևէ ակումբի, իսկ Ալվարո Արբելոային տեսնում են միայն աջ եզրում: Այնպես որ «Ռեալի» ղեկավարությունն այդ ուղղությամբ տանում է լուրջ աշխատանքներ:
Մորեյրան հանդես է եկել Բրազիլիայի եիտասարդական հավաքականում, իսկ անցած տարվա հոկտեմբերին երկարաձգել է պայմանգիրը «Բենֆիկայի» հետ մինչև 2015 թվականը: Փոխհատուցման գումարը կազմում է 50 մլն եվրո, սակայն «Բենֆիկան» պատրաստ է գնալ փոխզիջման, և շատ հնարավոր է, որ «Ռեալը» կարողանա գնել պաշտպանի տրանսֆերը 20 մլն եվրոյով:
Դավիդ Լուիշ Մորեյրայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին»,«Մանչեսթեր Յունաթեդը», «Բարսելոնան» ու «Վալենսիան», ինչպես նաև իտալական «Միլանը»:
Թարգմանեց: Վովա Խաչատրյանը
Աղբյուրը:www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է: