Շաբաթ, 21.09.2024, 08:31
 
 
Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 23 » ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ / Ռոնալդուն կարոտել է Մանչեստերը... ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ / Ռոնալդուն կարոտել է Մանչեստերը... 16:46
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ կարոտում է «Մանչեստեր Յունայթեդը»: Միևնույն ժամանակ, պորտուգալացին նշել է, որ իր տեղափոխությունը Մադրիդ եղել է շատ ճիշտ որոշում:
 
«Կարծում եմ «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում լավ է հանդես գալիս: Նրանք պարտվել են վերջին երեք խաղերից երկուսում, բայց, այդուհանդերձ, պահպանում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Մարդիկ կարող եմ իմ մասին մտածել ինչ ցանկանում են, բայց ես կասեմ, որ նույնիսկ մի փոքր կարոտել եմ Մանչեստերը: Ես այդ թիմում վեց տարի եմ անցկացրել, և այնտեղ են մնացել իմ ընկերները»,- պատմել է Ռոնալդուն ՖԻՖԱ-ի գալա-համերգից առաջ:
 
«Այժմ ես կենտրոնացված եմ «Ռեալի» վրա: Այստեղ ինձ ամեն ինչ բավարարում է: «Բարսելոնան» շատ ուժեղ է, բայց մենք կանենք հնարավոր ամեն ինչ իսպանական Պրիմերան ու Չեմպիոնների Լիգան հաղթելու համար»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է Goal.com ինտերնետային պորտալը:
 
Թարգմանեց: Էրիկ Հակոբյանը
Աղբյուրը: http://www.Goal.com
Հղումը կայքին պարտադիր է
Прикрепления: Կատեգորիա: ՖՈՒՏԲՈԼԻՍՏ | Դիտել են: 1034 | Հեղինակ: ERO001 | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |