Հարգելի Մադրիդիստներ և մեր սիրելի թիմը ` «Ռեալ Մադրիդը» , միշտ համալրված է եղել համաշխարհային ֆուտբոլի առաջին մեծության աստղերով , և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Տարիներն անցնում են , բայց միևնույնն է. «Ռեալը» չի փոխում իր քաղաքականությունը: Եվ այսօր ` «Վալեսնիայի» հետ հանդիպումից մի քանի օր առաջ , խոսել «Ռեալի» և , առհասարակ , նրա աստղերի մասին…
«Ռեալը» միշտ պետք է լինի առաջինը … «Ռեալը» միշտ պետք է հաղթի … «Ռեալում» միշտ պետք է խաղան ֆուտբոլային գերաստղեր» …
Այս նախադասությունները միշտ օգտագործվել են ու կօգտագործվեն այն մարդկանց կողմից , ովքեր իրենց համարում են «Մադրիդիստ»: Ես ` ինքս , «Ռեալ Մադրիդի» երկրպագու եմ ու միշտ ` ամեն տեղ , կրկնում եմ այս նախադասությունները…
Ես հիմա ուզում եմ միանգամից անդրադառնամ այս տարվա «Ռեալ Մադրիդին»: Նախ այս «Ռեալի» պատմությունը սկսվեց 2009 թվականի ամառվանից , երբ նախագահւ պաշտոնը ստանձնեց Ֆլորենտինո Պերեսը: Նա եկավ ու միանգամից հայտարարեց , որ գնելու առաջին մեծության աստղերի ու հաղթելու բոլոր մրցաշարերում: Բայց , ցավոք , Պերեսի և նաև մեզ` մադրիդիստներիս , համար այդ ցնակությունը կարող է կատարվել միայն մասամբ , քանի որ ինչպես գիտեք «Ռեալը» արդեն դուրս է մնացել Արքայական գավաթի խաղարկությունից; Լավ անցած լինի…
Պերեսը արդեն նախագահ է , «Ռեալում» են արդեն ֆուտբոլային աշխարհի աստղեր Կական , Ռոնալդուն , Ալոնսոն , Բենզեման և այլն… Սկզբում թվում էր , թե արդեն «Ռեալը» միանգամից կսկսի իրար հետևից հաղանակներ տանել և , վերջապես , վրեժխնդիր կլինի իր ոխերիմ թշնամուց ` «Բարսելոնից»… Բայց դա միայն թվում էր…
«Ռեալը» առաջնությունը սկսեց հաղթանակներով , բայց դա մի տեսակ այն հաղթանակները չէին , որոնց երկար սպասում էինք: Այդ հաղթանակներում կային թերություններ և դրանք տարբեր բնույթի էին: առաջնության մեկնարկում «Ռեալի» նորեկներից միայն կարելի է առանձնացնել Ռոնալդուին , ով սկսեց իրար հետևից գոլեր խփել , և դա առիթ տվեց մամուլին և շատ մարդկանց խոսել այն մասին , որ այսօրվա «Ռեալը» կախվածություն ունի Ռոնալդուից: Անկեղծ ասաց ես էլ եմ գտնում , որ այդ կախվածությունը հիմա կա , բայց չէի ասի , որ «Ռեալի» բոլոր հաջողություններում միայն Ռոնալդուի վաստակն է: Բյաց լավ Ռոնալդուին հանգիստ թողնենք… Բա ու՞ր են Կական , Բենզեման , որոնք համարվում էին րենց նախկին թիմերի առաջատարները… «Միլանը» չէին պատկերացնում առանց Կակաի , իսկ «Լիոնը» ` առանց Բենզեմայի… Չէ հարգելիներս ես չեմ ասում , որ նրանք Ռոնալդուից վատն են , կամ նրանք վատ ֆուտբոլիստներ են , ուղղակի ի նկատի ունեմ այն , թե ինչպես տսացվեց , որ նրանցից միայն Ռոնալդուն իրեն լավ կողմերով դրսևորեց… Չնայած ասեմ , որ դեռ երկար ժամանակ կա , և ես վստահ եմ , որ և' Կական , և' Բենզեման դեռ կապացուցեն , որ արժանի էին այն աստղաբաշխական գումարներին , որոնք Պերեսը վճարել է իրենց գնելու համար:
Այ ուրիշ բան կարող եմ ասել Խավի Ալոնսոի համար , ով միանգամից հաստատվեց իր տեղում և հիմնական կազմից դուրս մղեց Գագոին և Դիառռաին: Ալբիոլը կամաց-կամաց հաստատվում է պաշտպանության կենտրոնում:
Իսկ Կակաի ու Բենզեմայի հարցում չի կարելի այսպիսի համոզվածությամբ խոսել , քանի որ ինչպես նկատում եք Բենզեման մեկ խաղ խաղում է , մեկ խաղչի խաղում , մյուսի փոխարինման է դուրս գալիս և այսպես շարունակ: Համաձայնեք , որ Բենզեմայի վիճակում էր նաև Սավիոլան , Հունտելարը , Սոլդադոն , որոնք հեռացան թիմից…
Իսկ ինչ վերաբերվում է Կակաին ասեմ , որ նրա տեղն էլ գնալով թուլանում է , քանի որ տեսնում ենք , Պելեգրինին սկսել է ավելի շատ վստահել վան դեր Վաարտին , որին դեռ մրցաշջանից առաջ ուղարկում էին «Ռեալից» ուրիշ ակումբ: Այ այստեղ համաձայնեք ինձ հետ , որ եթե Կական խաղար այնպես , ինչպես նա կարող է , ապա 100 տոկոսով կարելի էր ասել , որ վան դեր Վաարտը ամենայն հավանականությամբ կլքեր «Ռեալը» գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ , իսկ Գրաներոի «հետույքը» (կներեք արտահայտությանս համար) կկպներ պահեստայինների նստարանին , իսկ այսպես ես կարող եմ ասել , որ Կական իր այս խաղով համարյա չի գերազանցում վան դեր Վաարտի և Գրաներոի խաղին:
Լավ ինչևէ… «Ռեալը» դուրս եկավ ՉԼ հաջորդ փուլ և դա արեց գեղեցիկ ` վերջին խաղում հինանալի կերպով հաղթելով Մարսելի «Օլիմպիկին»: Ասեմ , որ դա արեց հենց նույն Ռոնալդուի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Հենց նույն Ռոնալդուի , ում մասին խոսեցի վերոհիշյալ տողերում…
Հիմա անդրադառնամ Լա Լիգայի հանդիպումներին… Առաջիկա հանդիպումը «Ռեալի» համար շատ կարևոր է լինելու , քանի որ մրցելու լավ մարզավիճակ հավաքած «Վալենսիայի» դեմ: Սա շատ կարևոր հանդիպում է , որը բաց են թողնելու Ռոնալդուն և Կական: Հարցականի տակ է նաև Ալոնսոի մասնակցությունը:
Այո , Ռոնալդուն չկա ,և «Ռեալը» փորձելու ապացուցել իր բոլոր այն ֆուտբոլիստների համոզմունքը , որ իրենք հիանալի կոլեկտիվ են և կարող են լուրջ հարցեր լուծել առանց Ռոնալդուի և Կակաի: Եվ ինչ մեզ մնում է միայն սպասել և միան հանդիպումից հետո կտեսնենք , թե ինչպեսին է այսօրվա «Ռեալը» առանց Ռոնալդուի և Կակաի: Բայց դուք հիմա կհարցնեք , թե «Ռեալը» արդեն խաղացել է առանց Ռոնալդուի , և հիմա կարիք չկա սպասել , թե ինչպես «Ռեալը» կխաղա առանց նրա , բայց ոչ հարգելիներս ասեմ ձեզ , որ սա ուրիշ դեպք է…
Հիմա ասեմ… Սա նման չէ Ռոնալդուի վնասվածք ստացած ժամանակահատվածին , քանի որ այդ ժամանակ «Ռեալը» 3-4 խաղ առանց նրա ուղղակի տապալեց ` չնայած նրան , որ խաղում էին և' Կական , և' Բենզեման… Ռոնալդուն վերադարձավ վնասվածքից հետո և միանգամից ` առանց խաղային պրակտիկա ունենալով , խաղաց «Բարսայի» դեմ և ճիշտ չէլ լինի նրանից ավելին պահանջել , ինչ նա արեց այդ օրը: Դրանից հետո «Ռեալը » անցկացրեց երկու խաղ և երկուսն էլ հաղթեց` գեղեցիկ և գոլառատ ֆուտբոլ խաղալով: Եվ ձեզ ասեմ , որ այդ երկու խաղերում իր հսկայական ավանդն ունեցավ Ռոնալդուն…
Հարգելի ՄԱԴՐԻԴԻՍՏՆԵՐ ես դեռ երկար կարող եմ խոսել և գրել «Ռեալի» մասին , բայց հենց այստեղ կանգ եմ առնում , քանի որ ինձ թվում է, որ դուք հասկացաք , թե ես ինչ էի ուզում ասել…
Միայն ասեմ , որ վերնագիրն , որը ես դրել էի այս թեմայի գլխին վերաբերվում է անցած երկու հանդիպումներում տարած հաղթանակների և գալիք «Վալեսնիայի» հետ հանդիպմանը … Ինձ թվում է դուք հասկացաք…