Ուրբաթ, 22.11.2024, 18:33
 
 
Սկիզբ » 2010 » Փետրվար » 28 » ՍԵՍԿ. «ԻՆՁ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ Է «ՌԵԱԼԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՍԵՍԿ. «ԻՆՁ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ Է «ՌԵԱԼԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» 16:05
 
Սեսկ Ֆաբրեգասը շարունակում է մնալ հավատարիմ Լոնդոնի «Արսենալին»: Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը իր հարցազրույցում նորից չբացեց բոլոր խաղաքարտերը` կապված իր ապագայի հետ: Չնայած նրան, որ Սեսկը դեռ չի ցանկանում լքել «Արսենալը», այնուամենայնիվ Սեսկը գովեց «Ռեալի» ներկայիս քաղաքականությունը` այն է, որ արքայական ակումբը սկսել է ավելի շատ վստահել իսպանացիներին.
 
«Ինձ դուր է գալիս և միևնույն ժամանակ ուրախացնում է այն փաստը, որ «Ռեալը» ձեռք է բերում իսպանացի ֆուտբոլիստների»,- ասել է Սեսկը իր հարցազրույցի ժամանակ: Սեսկի նման խոսքերի պատճառ է դարձել այն, որ «Ռեալը» ձեռք է բերել Կանալյեսին. «Նախքան այս ես այդքան էլ շատ տեղեկություն չունեի Կանալյեսի մասին: Ես տեսել եմ, որ նա մի քանի հիանալի գոլեր է խփել, բայց այդքան էլ շատ չեմ հետևել նրա խաղին»: Ինչ վերաբերվում է Սեսկի ապագային, ապա ֆուտբոլիստը ցանկանում է դրա մասին մտածել միայն աշխարհի խաղերից հետո: Աշխարհի առաջնության ավարտից հետո Սեսկը ստիպված կլինի ընտրություն կատարել «Արսենալի», «Ռեալի», «Բարսելոնայի» և ինչու չէ նաև «Չելսիի» միջև:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.As.com
Հղումը կայքին պարտադիր է:
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 876 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |