Սկիզբ » 2010 » Մարտ » 2 » ՍԿԻԼԱՉԻՆ ԿԽԱՂԱ «ՌԵԱԼԻ» ԴԵՄ ՍԿԻԼԱՉԻՆ ԿԽԱՂԱ «ՌԵԱԼԻ» ԴԵՄ 17:45
«Սևիլյայի» ֆրանսիացի պաշտպան Սեբաստիան Սկիլաչին ամենայն հավանականությմաբ կկարողանա օգնել իր թիմին «Ռեալի» հետ խաղում: Սկիլաչին արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ և կարելի է ասել, որ ապաքինվել է վնասվածքից:
Սկիլաչին չի խաղում սկսած հունվարի 2-ից: Նա վնասվածքը բուժելու համար նույնիսկ ստիպված է եղել վիրահատության ենթարկվել Ֆրանսիայում: Ինչպես արդեն նշել ենք նախորդ նորություններում «Ռեալի» հետ խաղին կմասնակցեն Նեգրեդոն և Զոկորան: Իր հերթին հանդիպմանը չի մասնակցի Ռոմառիկը: Մյուս խաղացողը, ով չի օգնի անդալուսիական ակումբին դա բրազիլացի հարձակվող Լուիս Ֆաբիանոն է: Ինչպես և «Ռեալը», այնպես էլ «Սևիլյան» սկսել է նախապատրաստվել «Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք հանդիպմանը: «Սևիլյայից» այսօրվա մարզմանը չեն մասնակցել 8 ֆուտբոլիստ, ովքեր գտնվում են իրենց երկրների ազգային հավաքականների կազմերում: Այսպիսով հարձակվող Նեգրեդոն և կիսապաշտպան Նավասը օգնելու են իրենց հավաքականին հաղթել Ֆրանսիայի հավաքակաին, որտեղ հանդես է գալիս իրենց թիմակիցը` պաշտպան Էսկյուդեն: Զոկորան և Ռոմառիկը իրենց հերթին իրենց ազգային հավաքականի կազմում մասնակցելու են Հարվային Կորեայի հավաքականի հետ խաղին: «Սևիլյայի» մեկ այլ պաշտպան սերբ Դրագուտինովիչը միացել է Սերբիայի հավաքականին, մինչդեռ Դիեգո Կապելը և Ռոդրին խաղալու են Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Marca.com
Հղումը կայքին պարտադիր