Ուրբաթ, 22.11.2024, 18:53
 
 
Սկիզբ » 2010 » Փետրվար » 28 » «ՏԵՆԵՐԻՖԵ»-«ՌԵԱԼ» 1-5 / ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ... «ՏԵՆԵՐԻՖԵ»-«ՌԵԱԼ» 1-5 / ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ... 00:19
 
«Ռեալ Մադրիդը» հաղթեց «Տեներիֆեին» 1-5 հաշվով: Հանդիպումից առաջ բոլորը ասում էին, որ դժվար հանդիպում է սպասվում «Ռեալին», բայց վստահաբար կարելի է ասել, որ ներքուստ բոլորն էլ չէին կասկածում «Ռեալի» հաղթանակին: Հանդիպումը ավելի ակտիվ սկսեցին «Տեներիֆեի» ֆուտբոլիստները, բայց 10-րդ րոպեից սկսած «Ռեալը» խաղադաշտում հաստատեց իր ֆավորիտիտ ստատուսը և սկսեց ավելի շատ տիրել գնդակին: Հանդիպման հաշիվը բացեց թիմի գլխավոր ռմբարկու Իգուաինը, ով հիանալի կերպով եզրափակեց Մարսելոյի կողմից խորքից կատարված փախանցումը: Երկրորոդ գոլի հեղինակը նույնպես արգենտինացին դարձավ` այս անգամ մեկ հփումով գնդակը ուղարկեց Արագոնեսեսի պաշտպանած դարպասը իր հայրենակից Գարայի փոխանցումից հետո: Առաջին խաղակեսը ավարտվեց 2-0 հաշվով: Երկրորդ խաղակեսը սկսվեց նորից «Տեներիֆեի» ոչ այնքան խելամիտ գրոհներով, աբյց ամեն դեպքում Այոսեին հաջողվեց դառնալ գոլի հեղինակ: Իսկ, եթե մի քիչ արդարցի լինենք, ապա պետք է խոստովանենք, որ Այոսեի գնդակը պետք չէր հաշվել, քանզի նա խատում էր խաղի կանոնները այդ պահին: Դրանից չանցած մի քանի րոպե Կական դուրս եկավ մեն-մենակ դարպասապահի դիմաց և օգտվելով պատեհ առիթից` հաշիվը դարձրեց 3-1: Դրանից հետո խաղը մի քիչ հանգստացավ: «Ռեալը» շարունակում էր գնդակ պահել, իսկ «Տեներիֆեն» հետևում էր, թե ինչպես է «Ռեալը» գնդակ պահում: Մի քիչ «մուկն ու կատու» խաղալուց հետո «Ռեալը» նորից գործի անցավ և վաստակեց 11 մետրանոցի իրավունք և այն անվրեպ իրացրեց Ռոնալդուն` 1-4: Այդ պահին արդեն խաղադաշտում էր թիմի լեգենդ Ռաուլը, ով շատ էր ցանկանում երկար ժամանակ անց, վերջապես, դառնալ գոլի հեղինակ: Եվ ահա հանդիպման 92 րոպեին Վան դեր Վաարտի փոխանցումից հետո Ռաուլը թեթև և միևնույն ժամանակ նուրբ հարվածով խփեց իր և երկրպագուների կողմից սպասված գնդակը` կերտելով հանդիպման վերջնական հաշիվը` 1-5:
 
Պատրաստեց: Հաբեթ Հարությունյանը - ApetH
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ | Դիտել են: 730 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 5.0/1 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |