Շաբաթ, 21.09.2024, 13:44
 
 
Սկիզբ » 2010 » Հունվար » 16 » ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ / Գուտին հեռանում է «Ռեալից» ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ / Գուտին հեռանում է «Ռեալից» 12:20
 
Canal + - ին այսօր տված հարցազրույցում Գուտին ասել է, որ ցանկանում է լքել «Ռեալը» և տեղափոխվել այլ երկիր` այլ ակումբ: Այս լուրը ուղղակի շոկի մեջ է քցել լրագրողին, որը հարցազրույց է վերցրել Գուտիից:
 
Դեռևս մի քանի օր առաջ` չորեքշաբթի օրը, Գուտին հայտարարել էր, որ չի պատրաստվում ոչ մի տեղ հեռանալ և ուզում է կարիերան ավարտել «Ռեալում»: Բայց ահա մի քանի օր անց Գուտին հայտարարում է, որ ցանկանում լքել Մադրիդը:
 
«Ես հիանալի կարիերա եմ ունեցել «Ռեալում» և հիմա էլ «Ռեալի» խաղացող եմ: Մադրիդը այն քաղաքն է, որտեղ ես ցանկացել եմ ապրել իմ ամբողջ կյանքի ընթացքում, բայց հիմա ես ուզում եմ հեռանալ: Այո, սա տարօրինակ թվում, բայց ես ուզում եմ գնալ ուրիշ երկիր և շարունակել կարիերաս ուրիշ ակումբում»:
 
Այս խոսքերից հետո «Ռեալի» ղեկավարությունը չի պատրաստվում պահել Գուտիին: Ավելացնենք, որ «Ռեալը» իր հերթին իր պայմաներն է առաջ քաշել: Ակումբը ուզում է, որ Գուտին ներկայացնի լավ առաջարկ ուրիշ ակումբի կողմից: Նաև ակումբը ուզում է, որպեսզի Գուտին չեղյալ հայտարարի ներկայիս պայմանագիրը: Հիշեցնենք, որ Գուտին «Ռեալի» հետ պայմանագիր ունի մինչև 2011 թվականը: Եվ, իհարկե, «Ռեալը» չի պատրաստվում բաց թողնել Գուտիին «մի քանի եվրոի» դիմաց:
 
Ակումբը արդեն փնտրում է փոխարինող Գուտիին և ամենայն հավանականությամբ այդ դերը բաժին կհասնի Կանալյեսին:
 
Նույն հարցազրույցի ժամանակ Գուտին նշել է, որ իր համար լավ տարբերակ է «Ինտերը». «Ես երջանկությամբ կտեղափոխվեմ «Ինտեր»: Սա մեծ ակումբ է: Ես այնտեղ հիանալի ընկերներ ունեմ` Էտո'ոն ու Սնեյդերը»:
 
Թարգմանեց: Արտյոմ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.As.com
Հղումը կայքին պարտադիր
Прикрепления: Կատեգորիա: ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ | Դիտել են: 744 | Հեղինակ: Artyom91 | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 2
2 ApetH  
0
hamacayn em qez het Ero jan hech lav chi anum

1 ERO001  
0
inch karanq asenq Gutiin,du shat ban es tve Realin u hima shat chist ches varvum ynenc es varvum voncor sneydery

Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |