Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 13 » «Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» 2-3… Գոլային հրավառություն «Մեստալիայում»… «Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» 2-3… Գոլային հրավառություն «Մեստալիայում»… 09:37
«Ռեալ Մադրիդը» 3-2 հաշվով հաղթեց «Վալենսիային»: Այս հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Պելեգրինիի սաները շատ լուրջ են տրամադրված և ամեն ինչ անելու են մրցաշրջանի վերջում հաջողության հասնելու համար: «Ռեալը» խաղաց և հաղթեց հզոր մրցակցին առանց իր առաջատարների` Կակաի և Ռոնալդուի:
Այա հաղթանակով «Ռեալ Մադրիդը» ապացուցեց, որ կարող է և ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի ցանկացած ստադիոնում, նույնիսկ, եթե բացակայում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կական և Ռոնալդուն:
Հանդիպումը սկսվեց և կարելի է ասել մինչև վերջ ընթացավ արագ տեմպով: Սկզբից տարածքային առավելություն ուներ «Վալենսիան», բայց հետո աստիճանաբար Պելեգրինիի սաները հավասարեցրին խաղը և նույնսիկ առավելություն ունեին արդեն առաջին խաղակեսի վերջնամասում: Դաշտի կենտրոնում գերակայում էր Խավի Ալոնսո-վան դեր Վաարտ դուետը, իսկ հարձակման գծում մրցակցի պաշտպաններին տերորի էին ենթարկում Բենզեման և Իգուաինը:
Առաջին խաղակեսում Պելեգրինին ստիպված էր արդեն փոխարինում կատարել: «Ռեալի» պաշտպան Պեպեն օդային պայքարից հետո լավ չհենվեց ոտքերի վրա և դա բերեց նրան, որ բրազիլացին վնասվածք ստացավ և ստիպված եղավ իր տեղը զիջել արգենտինացի Գարային: Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը չփոխվեց: Երկու թիմերն էլ խաղում էին հարձակվողական ոճով: Բայց միայն հանդիպման 54 –րոպեին Իգուաինին հաջողվեց բացել խաղի հաշիվը: Բենզեման ստացավ փոխանցում աջ եզրից, շրջանցեց մեկ պաշտպանի և հիանալի փոխանցում կատարեց դեպի Իգուաինը, ով մի քանի մետրից գլխի հարվածով բացեց հաշիվը:
«Վալենսիան» բաց թողած գոլից հետո չհանձնվեց և մի քանի րոպե անց` 60 րոպեին, ֆրանսիացի պաշտպան Մատյեի փոխանցումից հետո հաջեղ չգործեց Կասիլյասը, ինչից էլ օգտվեց գոլահար Վիլյան և հաշիվը դարձրեց 1-1: «Ռեալը»` ինչպես հանդիպման ավարտը ցույց տվեց, չէր պատրաստվում միավորներ կիսել «Վալենսիայի» հետ և միանգամից նետվեց գրոհների, և ահա 65 րոպեին Մարսելոն շրջանցեց մի քանի պաշտպանների դաշտի կենտրոնում և հիանալի փոխանցումով մեն-մենակ դարպասապահի դիմաց դուրս բերեց Իգուաինին: Վերջինս ստացավ գնդակը և առանց հապաղելու մխրջեց Սեսարի դապասի մեջ: Դրանից հետո թիմերը սկսեցին փոխարինումներ կատարել և ահա «Վալենսիայից» փոխարինման դուրս եկած Խոակինը 80 րոպեին կարողացավ հաշիվը դարձնել 2-2: Ավելացնենք, որ այստեղ էլ «Ռեալը» տուժեց Կասիլյասի կոպիտ սխալից:
Դրնաից հետո դեռ երեք րոպե էլ չէր անցել, երբ «Ռեալը» տուգանային հարվածի իրավունք ստացավ: Խավի Ալոնսոն երկար փոխանցում կատարեց տուգանային հրապարակ և այնտեղ` հարձակմանը միացած Գարայը գլխի գեղեցիկ հարվածով խփեց «Ռեալի» և հանդիպման հաղթական գնդակը:
Այսպիսով «Ռեալը» հույժ կարևոր երեք միավոր վաստակեց ծանր մրցակցի հետ խաղում և ապացուցեց, որ ամեն ինչ անելու չեմպիոնի կոչմանը արժանանալու համար:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Հղումը կայքին պարտադիր է