Ուրբաթ, 22.11.2024, 19:14
 
 
Սկիզբ » 2009 » Դեկտեմբեր » 12 » «Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպմանը ընդառաջ… «Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպմանը ընդառաջ… 12:30
«Ռեալ Մադրիդը» արդեն Վալենսիայում է: Թիմը շատ ջերմ ընդունելության հանդիպեց Վալենսիայի «Մանիսես» օդնավակայանում երկրպագուների կողմից:
 
Այս հանդիպումը առանձնահատուկ է լինելու Ռաուլ Ալբիոլի և «Կանտերայի» խաղացող Մարկոս Ալոնսոի համար: Առաջինի դեպքում առանձնահատուկը այն է, որ Ալբիոլը առաջին ագամ է խաղալու «Վալենսիայի» դեմ «Ռեալի» մարզաշապիկով, մինդեռ Մարկոս Ալոնսոն առաջին անգամ է առաջին թիմի հետ մեկնել արտագնա հանդիպման:
 
Ինչպես վերևում նշեցինք, օդանավակայանում «Ռեալին» ջերմ ընդունեցին երկրպագուները, ովքեր անտեսել էին ցուրտ եղանակը և պաստառներով, շարֆերով եկել էին դիմավորելու իրենց կուռքերին:
 
Թռիչքը շատ լավ անցավ: Մեկ ժամից մի փոքր քիչ տևած թռիչքի ընթացքում ակումբի շտաբից ոհմանք երաժշտություն էին լսում, իսկ ոհմանք էլ ուղղակի նայում էին դեպի դուրս ինքնաթիռի պատուհաններից: «Ռեալ Մադրիդը» հանգրվանեց Վալենսիայի «Մելիա» հյուրանոցում: Մի քիչ անց թիմի պաշտպաններ Ալբիոլը և Արբելոան սկսեցին ինքնագրեր բաժանել երկրպագուներին:
 
Ալբիոլը վերադառնում է հայրենի քաղաք…
Ռաուլ Ալբիոլի համար սա առանձնահատուկ հանդիպում է լինելու, քանի որ նա հենց այստեղ է սկսել զբաղվել ֆուտբոլով և կայացել է որպես ֆուտբոլիստ «Վալենսիայում»: "Ես անհամբերությամբ եմ սպասում հանդիպմանը: Ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի ինձ հետ, երբ դուրս կգամ «Մեստալիայի» խոտածածկին` նախավարժանք կատարելու»:,- խոստովանել է Ալբիոլը:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը: http://www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է
Прикрепления: Կատեգորիա: ԱԿՈՒՄԲ | Դիտել են: 884 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |