Շաբաթ, 21.09.2024, 11:38
 
 
Սկիզբ » 2010 » Մարտ » 5 » ԽԱԲԻ ԱԼՈՆՍՈ / ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ԽԱԲԻ ԱԼՈՆՍՈ / ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ 11:22
 
Խաբի Ալոնսոն մարզումից հետո հարցազրուց է տվել և ասել է, որ ինքը գոհ է մնացել իր խաղից հավաքականի կազմում: Կիսապաշտպանը նաև ասել է, որ հիմա ինքը միայն մտածում է «Ռեալ Մադրիդի» և շաբաթ օրը կայանալիք հանդիպման մասին:
 
«Երևի մեր հավաքականը այնքան էլ լավ խաղ չխաղաց, բայց մենք կարողացանք հաղթել Ֆրանսիայի նման ուժեղ մրցակցին: Մենք գործում էինք ագրեսիվ և լավ խաղացինք պաշտպանությունում: Մենք հիանալի էինք համագարծակցում խաղադաշտում»:
 
«Ես երջանիկ եմ Իգուաինի համար: Նա շատ լավ է խաղում նաև հավաքականի կազմում: Նրա համար շատ կարևոր է լինել լավ մարզավիճակում, քանի որ Արգենտինայի հավաքականում շատ մեծ է մրցակցությունը հարձակվողնրի միջև: Ես ինձ լավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ իմ թիմակիցները նաև հաջողության են հասնում միջազգային ասպարեզում»:
 
«Մենք միայն երկու միավոր ենք զիջում «Բարսելոնային», քանի որ մեզ հաջողվել է ցուցադրել լավ ֆուտբոլ վերջին երկու ամիսների ընթացքում: Շատ հանդիպումներ կան անցկացնելու և հույս ունենանք, որ ի վերջո մենք կհաղթենք չեմպիոնական տիտղոսը»:
 
«Մենք չպետք է մեզ համեմատենք այս կամ այլ ակումբի հետ: Մենք պետք է ուշադրություն դարձնենք մեզ վրա և առաջ շարժվենք մի մարդու նման: Մենք լավ ենք խաղում և' հարձակման գծում, և' պաշտպանությունում: Մենք պետք է շարունակենք այսպես խաղալ»:
 
«Առաջին խաղաշրջանի խաղում, երբ խաղում էինք «Սևիլյայի» հետ, մեր թիմը դեռ նոր էր ձևավորվում և կային բաներ, որոնք դեռ շտկելու կարիք կար: Մենք հիմա էլ իդեալական վիճակի չենք հասել, բայց ամեն դեպքում այն թիմը չենք, որը 2-1 հաշվով զիջեց «Սևիլյային»:
 
«Մենք գիտենք, որ «Բարսելոնայի» հետ հանդիպումը կարևոր է մեզ համար, բայց կան նաև այլ հանդիպումներ, որոնք մենք ուղղակի չենք կարող անտեսել: Մենք պետք է կենտրոնանանք «Սևիլյայի», հետո «Լիոնի» և հետո նոր «Վալյադոլիդի» հետ խաղերի վրա: Բոլոր հանդիպումներն էլ կարևոր են»:
 
«Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի պատասխան խաղում հաղթել «Լիոնին»: Պարզապես պետք գործել ավելի ագրեսիվ և պետք է խաղալ այն ֆուտբոլը, որին մենք ունակ ենք և ամեն ինչ լավ կլինի»:
 
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր
Прикрепления: Կատեգորիա: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | Դիտել են: 782 | Հեղինակ: ApetH | Տեգեր: | Ռեյտինգ: 0.0/0 | Մեկնաբանություններ: 0
Օգտագործել կայքի նյութերը առանց Ադմինիստրացիայի հետ համաձայնեցման արգելվում է:
Բոլոր հարցերով և առաջարկներով դիմել հետևյալ հասցեով E-Mailapeth@bk.ru
 
Կայքի բացման օրը: 8 Մայիսի 2009 թիվ.
© Halamadrid - Apet Harutyunyan, 2009 
 
Copyright by ApetH © 2009 |