Սկիզբ » 2010 » Փետրվար » 16 » ԶԻՆԵԴԻՆ ԶԻԴԱՆ / Զիդանի հարցազրույցը Realmadrid.com-ին ԶԻՆԵԴԻՆ ԶԻԴԱՆ / Զիդանի հարցազրույցը Realmadrid.com-ին 01:05
Զինեդին Զիդանը հիմա «Ռեալի» հետ գտնվում է Լինում, որտեղ էլ հարցազրույց է տվել Realmadrid.com-ին և հույս է հայտնել, որ «Ռեալին» կհաջողվի հաղթել Չեմպիոնների Լիգայում:
Բարև ձեզ: Դուք չեք փոխվել:
Ես ինձ հիանալի եմ զգում: Փոխվել է միայն այն, որ ես հիմա չեմ խաղում:
Դուք խուսափու՞մ եք մրցակցությունից:
Այո: Ամբողջ իմ կյանքում ես մրցակցել եմ: Բայց ես հիմա ինձ հիանալի եմ զգում և գոհ եմ իմ կարգավիճակից կյանքում:
Սա առաջին դեպքն է, երբ դուք ճանապարհորդում եք թիմի հետ:
Այո և ասեմ ձեզ, որ ես ինձ հիանալի եմ զգում:
Ի՞նչ կասեք այս տարվա «Ռեալի» մասին:
Ես կարծում եմ, որ տղաները հիանալի են գործում վերջին խաղերում:
«Ռեալն» ու «Բարսան» կարելի է ասել, որ իրենք իրենցից են կախված:
«Ռեալը» պետք է շարունակի այսպես խաղալ: Որոշիչ կլինի նրանց միջև կայանալիք հանդիպումը:
«Լիոնը» տարբերվու՞մ է այն թիմից, որի դեմ դուք էիք խաղում:
Կարելի է ասել, որ այն թիմը ավելի ուժեղ էր և ես չէի համեմատի այս «Լիոնը» այն «Լիոնի» հետ, որը 7 տարի անընդմեջ հաղթեց Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը:
Ինչպե՞ս են վերբերվում «Ռեալին» ասյտեղ:
Բոլորը անհամբերությամբ են լցվում, երբ եվրոպական գարնդներից մեկը պատրաստվում է ժամանել Ֆրանսիա: Կարևոր չէ , թե որ քաղաքն է ընդունելու այդ թիմին:Շատ մարդիկ կգան «Ժերլան»:
Դուք կարծու՞մ եք, որ Բենզմեան նույն ապրումները կունենա, ինչը դուք եք զգացել, երբ առաջին անգամ եկել եք Ֆրանսիա «Ռեալի» կազմում:
Ես չգիտեմ: Ես չեմ կարող ասել, քանի որ ինձ հետ չբացատրելի բաներ կատարվեցին, երբ մենք խաղալու էինք «Մարսելի» դեմ:
Ռոնալդուի մասին ինչ կասեք …
Բոլորը հիացած են նրա խաղովՆա շատ լավ է խաղում: Նա մեծ վստահություն ունի իր ուժերի նկատմամբ:
Դուք կարծու՞մ եք, որ թիմը կահսնի մինչև եզրափակիչ:
Ես ցանկանում եմ, որ այդպես լինի:
Թարգմանեց: Հաբեթ Հարությունյանը
Աղբյուրը:www.Realmadrid.com
Հղումը կայքին պարտադիր է: